Աբովյանի գիշերային ակումբում «թեժ» է եղել. 4 երիտասարդ դանակահարվել են
Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի գիշերային ակումբներից մեկում այսօր` փետրվարի 20-ին, վաղ առավոտյան դանակահարություն է տեղի ունեցել: Աբովյանի բժշկական կենտրոն են տեղափոխվել 3 երիտասարդ` Աբովյանի բնակիչ, 29-ամյա Կարեն Հովհաննիսյանը, Երևանի բնակիչներ 28-ամյա Արամ Սարգսյանը, 29-ամյա Վահագն Աբգարյանը։ Մայրաքաղաքի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ էլ տեղափոխվել է Ավանի բնակիչ, 42-ամյա Արթուր Պատկանյանը: Դեպքի հանգամանքները պարզվում են:





































