05 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

ՀՀԿ-ականներն իրար դեմ չեն ելել

«Կարծում եմ՝ այն ցուցակը, որը ներկայացրել է ՀՀԿ-ն, արդեն իսկ մեսիջ է փոխանցում: Սռաջինն այն է, որ ՀՀԿ-ն նախագահի գլխավորթությամբ գնում է դեպի պրոֆեսիոնալ խորհրդարան, որը կարող է լինել մեր պետական իշխանության դեմքը: Երբ չինացիները մեկին անիծում են՝ ասում են՝ թող լինի այնպես, որ ապրես  հեղափոխությունների շրջանում: Այդպիսի բաներ եղել են 90-ականներին:  Իսկ մենք գնում ենք էվոլյուցիայի, զարգացման ճանապարհով: Մենք տեսնում ենք,  որ ՀՀԿ-ն չի ուզում կարծրանալ: Մեր կուսակցությունը տեղ է տալիս նաև երիտասարդ կադրերին: Դա կարելի է տեսնել նաև մեր ընտրացուցակում», – լրագրողների հետ զրույցում այսպիսի տեսակետ հայտնեց ՀՀԿ-ական Հայկ Բաբուխանյանը, ով ընդգրկված է  ՀՀԿ -ի ընտրացուցակում:

Բանախոսն ընդգծեց՝ իրենց թիմը և ոչ մի մրցակցի չի թերագնահատում կամ գերագնահատում:

«Իսկ որ ասում են՝ ՀՀԿ-ականները միմյանց դեմ են պայքարում, ես դրան, բնականաբար, համաձայն չեմ: Պարզապես ռեյտինգային ցուցակը թույլ է տալիս ավելի մանրակրկիտ ձևով ընտրություն կատարել», – նշեց բանախոսը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ