«Սեյրան Օհանյանի անունն արդեն որոշակի բան ասելու է ընտրողին»
«Սեյրան Օհանյանը ՀՀ քաղաքացի է, և ինչպես ցանկացած քաղաքացի իրավունք ունի զբաղվել քաղաքականությամբ»,-այսօր «Հենարան» ակումբում ասուլիսի ժամանակ ասաց ՀՀՇ վարչության անդամ, «Ծառուկյան» դաշինքով առաջադրված Արարատ Զուրաբյանը:
«Ցավում եմ, որ նա, լինելով զինվորական, փառապանծ ճանապարհ անցած զինվորական, գեներալ, գնդապետ, նախկին ՊՆ երբևէ չի զբաղվել քաղաքականությամբ: Իր համար մի քիչ օտար գործառույթ է եղել քաղաքականությունը»,-հավելեց նա:
Հիմա Սեյրան Օհանյանի առաջին փորձն է, և այդ անունն արդեն որոշակի բան ասելու է ընտրողին: «Այդ դաշինքը, նաև Րաֆֆի, Օսկանյան ունեն մեծ քաղաքական փորձ, մասնակցելու են ընտրություններին, հաջողություն եմ իրենց մաղթում, բայց չեմ կարծում՝ մեծ արդյունքներ չեն գրանցի»: