27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Կարող է արյան վարակում ստանա.«Սասնա ծռեր»-ի անդամը ծանր վիճակում է

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում գտնվող «Սասնա ծռեր»  խմբի անդամ Արթուր Սողոմոնյանի առողջական վիճակը վատացել է: Այս մասին Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արթուր Սողոմոնյանի պաշտպանը՝ Մուշեղ Շուշանյանը:

Պաշտպանի խոսքով՝  Արթուր Սողոմոնյանի մոտ կա  ֆուրոնկուլյոզ հիվանդությունը, որն իրենից ենթադրում է դեմքի, գլխի եւ մարմնի տարբեր հատվածներում թարախային բշտիկների գոյացում:

Մուշեղ Շուշանյանի փոխանցմամբ՝  հիվանդությունը Արթուր Սողոմոնյանի մոտ ի հայտ է եկել «Նուբարաշեն» ՔԿՀ տեղափոխվելուց հետո՝ 2016թ.‐ի օգոստոսի 12‐ին:

«Արթուր Սողոմոնյանը  շատ անգամ դիմել է ՔԿՀ ղեկավարությանը, բայց հետեւողական բուժօգնություն չի ցուցաբերվել»,-ընդգծեց պաշտպանը:

Մուշեղ Շուշանյանը նշեց, որ Արթուր Սողոմանյանին երկու անգամ այցելել է «Նուբարաշեն» ՔԿՀ‐ի բժիշկը եւ քրեակատարողական ծառայությունից ժամանած մաշկաբանը: Բացի այդ Արթուր Սողոմոնյանի մատից արյուն են վերցրել, բայց անալիզի արդյունքներն այդպես էլ չեն հայտնել նրան, ոչ էլ բուժում նշանակել: Մաշկաբանը Սողոմոնյանին ասել է, որ պետք է հակաբիոտիկներ նշանակեն, ինչից նա հրաժարվել է ՝ հայտնելով որ ինքը չի վստահում նրանց:

Մուշեղ Շուշանյանը փաստեց որ իր պաշտպանյալի առողջական վիճակը վերջին շրջանում ավելի է վատացել. «Շատ ուժեղ գլխացավեր ունի, իր մոտ առկա է նաեւ մազաթափություն եւ երեւում են թարախային բշտիկները: Թարախային բշտիկները ուռում, մեծանում եւ պայթում են, դրանց միջից էլ արյուն է դուրս գալիս: Այս  վիճակը կարող է հանգեցնել արյան վարակման»,‐ ասաց Շուշանյանը:

Արթուր Սողոմոնյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 218 հոդվածի 3‐րդ մասի 1‐ին կետով՝ պատանդ վերցնելը եւ 235 հոդվածի 3‐րդ մասով՝ ապօրինի զենք զինամթերք ձեռք բերել, իրացնել, պահել, փոխադրել:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ