25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Մենք գոհ ենք ՀԱՊԿ-ի դիրքորոշումից․ նախարար

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հետ հարցազրույցի ժամանակ РИА Новости-ի թղթակիցը հարցրել է․ «Երեւանում հաճախ դժգոհում են ՀԱՊԿ դիրքորոշումից այն դեպքերում, երբ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ սահմանին միջադեպեր են տեղի ունենում։ Շատերը այստեղ տեսնում են ՀԱՊԿ որոշ երկրների սերտ համագործակցության արդյունքը Ադրբեջանի հետ։ Որն է ձեր դիրքորոշումը»։

Ի պատասխան՝ նախարարը նշել է, որ Հայաստանը գոհ է ՀԱՊԿ-ի դիրքորոշումից։

«Այդ դիրքորոշումը հստակ արտահայտված է ՀԱՊԿ երևանյան համաժողովի ժամանակ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ ընդունված հայտարարությունում: Այդ դիրքորոշումը շատ հստակ հայտնել է այժմ արդեն ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան: Այդ դիրքորոշումը բազմիցս քննարկվել է պետությունների ղեկավարների վեհաժողովների, պաշտպանության նախարարների, արտգործնախարարների խորհուրդների ժամանակ:

Դուք հավանաբար նկատի ունեք երկկողմ հարաբերություններում ՀԱՊԿ որոշ անդամների դիրքորոշումը կամ այլ միջազգային կազմակերպություններում նրանց նախընտրություններն ու քվեարկությունները: Այստեղ իսկապես կան մի շարք հարցեր, որոնք լրջորեն անհանգստացնում են մեզ և մեր հասարակությանը, մենք բաց խոսում ենք դրանց մասին և քննարկում ենք՝ ինչպես ՀԱՊԿ-ում մեր գործընկերների, այնպես էլ մեր սեփական հասարակության ներսում։

Մենք իսկապես կարծում ենք, որ այլ միջազգային կազմակերպություններում արտաքին քաղաքական հարցերի վերաբերյալ դիրքորոշումների շուրջ անհամաձայնությունը թուլացնում է ՀԱՊԿ-ն»,- ասել է նա՝ նշելով, որ Հայաստանը շատ է գնահատում ՀԱՊԿ-ի շրջանակում համագործակցությունը:

«Հայաստանը բազմիցս հանդես է եկել գոյություն ունեցող խնդիրների լուծման որոնման հարցում: Այդ պատճառով, մենք իսկապես սպասում ենք, որ ՀԱՊԿ-ն պետք է շարունակի մեծացնել իր պոտենցիալը, դառնա ավելի արդյունավետ, և դոկտրինի բաղադրիչը տեսնում ենք որպես այդ կազմակերպության հետագա ուժերի և միջոցների զարգացման համար շատ կարևոր հիմք: Հենց այդ պատճառով մենք հպարտ ենք, որ հենց ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահության ընթացքում է հնարավոր դարձել համաձայնեցնել և հաստատել ՀԱՊԿ-ի անվտանգության ռազմավարությունը»,- ասել է նա։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ