06 Հոկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մարզպետն ընդունել է «Վանաձոր քիմպրոմի» աշխատակիցներին

Լոռու մարզպետարանի դիմաց այսօր հավաքվել էին մի խումբ քաղաքացիներ, ովքեր «Վանաձոր քիմպրոմ» բաժնետիրական ընկերության աշխատակիցներն են եղել: Նրանք պահանջում էին իրենց աշխատավարձերը: Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանն ընդունել է 3 աշխատակիցների: Արթուր Նալբանդյանը խոստացել է ևս մեկ անգամ զրուցել լուծարային հանձնաժողովի հետ, քանի որ աշխատակիցներն արդեն ազատված են աշխատանքից և «Վանաձոր քիմպրոմ» ԲԸ-ի գույքը վաճառքի է […]

Չի կարելի դիվիդենտ հավաքել քաղաքում մեծ հարգանք վայելող հոգևորականին թիրախավորելով

Ֆեյսբուքյան օգտատեր Լիլիթ Վանեսյանը Ֆեյսբուքյան հանրագրում անդրադարձել է Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ սրբազան Չուլջյանի ելույթին ու քննարկումներին: «Գուգարաց թեմի առաջնորդի՝ Սուրբ ծննդի օրը պատարագի ժամանակ արած հայտարարությունը բազմաթիվ քննարկումների առիթ է տվել։ Մասնավորապես Վանաձորի ըննդիմադիր «Լուսավոր Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները դժգոհել են՝ հայտարարելով, որ սրբազանը իրավունք չուներ եկեղեցու հարթակից քաղաքական լոզունգներ հնչեցնելու ու կոչեր անելու։ Հիշեցնենք,որ […]

Ալեն Սիմոնյանն առաջադրվելու է

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Ալեն Սիմոնյանը պատրաստվում է առաջադրել իր թեկնածությունը առաջիկա խորհրդարանական ընտրություններում:  Այս մասին նա գրել է Ֆեյսբուքյան հանրագրում. «Ինչպես գիտեք, այս տարվա ապրիլի 2-ին անցկացվելու են Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ընտրությունները։ Ես պատրաստվում եմ մասնակցել այդ ընտրություններին և պայքարի մեջ մտնել «Քաղաքացիական պայմանագիր», «Հանրապետություն» և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունների իմ գործընկերների հետ՝ «Ելք» դաշինքի […]

Հիմար կույսերը հարսանիքի առագաստին չարժանացան

ՍԲ․ ՍԱՐԳԻՍ ՎԱՐԴԱՊԵՏ ՇՆՈՐՀԱԼԻ – 11-ՐԴ ԴԱՐ 11-12-րդ դարի նշանավոր մեկնիչներից էին՝ Սբ, Ներսես Շնորհալին, Սբ․ Բարսեղ Շնորհալին (Մաշկևորցի), Սբ․ Իգնատիոս Շնորհալին (Սև-լեռնցի), Սբ․ Սարգիս Շնորհալին և Սբ․ Ներսես Լամբրոնացին: «ՏԱԼ ՈՍԿԻ ԵՒ ՓՈԽԱՐԵՆԸ ՄԵՂՔԵՐԻ ԹՈՂՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼ․ ԴՐԱՆԻՑ ԱՎԵԼԻ ՄԵԾ ԷԼ Ի՞ՆՉ ԵՍ ՈՒԶՈՒՄ, ԳՈՒՄԱՐԱԾ ՏՈԿՈՍՆԵՐԸ՝ ԵՐԿՆՔԻ ԱՐՔԱՅՈՒԹՅՈՒՆԸ»։ Չկա մի բան, որն Աստծուն այնպես հաճելի […]

Ամանորն ինքնասպանության պատճառ չէ. հոգեբան

Հոգեբան Սամվել Խուդոյանն իր գործունեության ընթացքում չի նկատել, որ ինքնասպանությունների թիվն աճում է հատկապես ամանորյա և մյուս տոնական օրերին: Իսկ այն, որ այս ամանորին լրատվամիջոցները պարբերաբար հաղորդում էին ինքնասպանության դեպքերի և փորձերի մասին, Խուդոյանը բացատրում է նրանով ոչ թե դեպքերի աճմամբ, այլ ավելի շատ ու բացահայտ լուսաբանմամբ: «Այն, որ մի երկու հոգի ավել է եղել, […]

Մենք 8-9 օր հանգստանում ենք Ամանորից հետո, սթրեսն ավելանում է. հոգեբան

Հոգեբան Միհրդատ Մադաթյանի համոզմամբ՝ հետամանորյա սթրեսը ոչ միայն հայերին է բնորոշ, այլ գոյություն ունի ողջ աշխարհում: « Պարզապես այլ երկրներում հունվարի 2-3-ից արդեն դուրս են գալիս աշխատանքի: Իսկ մեզ մոտ 9 օր տոնում ենք, նստում տանը, ինչը սխալ է»,-այսօր «Հենարան» ակումբում հրավիրված ասուլիսին ասաց հոգեբանը: Նրա խոսքով՝  խորհրդային շրջանում ընդունված տարերային տոնելու ձևը փոքր-ինչ նվազել է, […]

Ռուբլին թանկանում է

Ամերիկյան մեկ դոլարն, ըստ rate.am-ի, այսօր՝ հունվարի 9-ին, գնվում է 481.50 դրամ նվազագույն և 483.50 դրամ առավելագույն փոխարժեքով, վաճառվում` 486.50 դրամ նվազագույն և 489 դրամ առավելագույն փոխարժեքով: Մեկ եվրոն գնվում է 503 դրամ նվազագույն և 508 դրամ առավելագույն փոխարժեքով, իսկ վաճառվում` 513 դրամ նվազագույն և 520 դրամ առավելագույն փոխարժեքով: Ռուսական ռուբլին գնվում է 7.80 դրամ նվազագույն և […]

Աժիոտաժային հայտարարություններ անելը ճիշտ չէ. Շարմազանով

«Առաջարկում եմ իմ գործընկերներին, ովքեր որ տեղյակ չեն իրականությունից, աժիոտաժային հայտարարություններ չանել: Եթե նրանց նպատակն այն է, որ հայ-ռուսական հարաբերություններում հարցականներն ավելացնեն, դա այլ խնդիր է,  բայց անել հայտարարություններ, որոնք իրականության հետ որևէ կապ չունեն, սա, կարծում եմ, առնվազն ճիշտ չէ»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն՝ անդրադառնալով ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի փոփոխության […]

«Առաջիկա խորհրդարանական ընտրություններում կհաղթի այն քաղաքական ուժը, որը…»

Առաջիկա խորհրդարանական ընտրություններում կհաղթի այն քաղաքական ուժը, որն ունի հստակ ձևակերպված գաղափարախոսություն, իրականացրած գործ, երկրի արտաքին և ներքին մարտահրավերներին ողղված հավակնոտ սոցիալ-տնտեսական ծրագիր և այն իրագործելու պատրաստ կուռ ու արհեստավարժ մարդկանցով համախմբված քաղաքական թիմ: Պատգամավոր Վահան Բաբայանի գրառումը Ֆեյսբուքյան հանրագրում:

Խաղաղության աղոթք

Փա՜ռք Քեզ Տեր, որ մեր այս երկրային կյանքին խաղաղ օրեր ես պարգևում: Պարգևիր նաև Քո խաղաղությունը համայն արարածներիդ և հեռու պահիր մեզանից ցասումն ու պատուհասը, կորուստն ու ցավը: Եվ Տեր Աստված, սուրբ ու պատվական Խաչիդ նշանով մեզ պահի՛ր, պահպանիր երևելի ու աներևույթ բոլոր թշնամիներից. ամեն:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի