05 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Դեղ չկա. Ժողովուրդ

Հայաստանյան դեղատներում ժամանակ առ ժամանակ մեծ պահանջարկ ունեցող եւ մարդկանց առողջության համար խիստ անհրաժեշտ դեղերի դեֆիցիտ է առաջանում։ Ընդ որում, այդ դեղերի բացակայությունը կարող է տեւել ավելի քան 1 ամիս։ Տեւական ժամանակ է, ինչ հայաստանյան դեղատներում չկա ինդոմետացին կոչվող դեղահաբը։ Այս մասին նույնիսկ «օրաթերթը պարբերաբար հեռախոսազանգեր Է  ստանում այն քաղաքացիներից, որոնք միշտ օգտագործում են նշված […]

Կտաքանա

Մարտի 09-10-ը, 11-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ, 11-ին` կեսօրից հետո, 12-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում թաց ձյան և ձնախառն անձրևի, նախալեռնային և հովտային գոտիներում անձրևի տեսքով: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը մարտի 10-ի ցերեկը և 11-ի գիշերը կբարձրանա 2-4 աստիճանով:

Դատախազները պատասխան են տալու. Ժողովուրդ

ՀՀ գլխավոր դատախազությունում օրերս անցկացված կոլեգիայի նիստը բավական թեժ ընթացք է ունեցել: Ինչպես պնդում են օրաթերթի աղբյուրները, ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը խոսել է իրավապահ մարմինների ներկայացուցիչների ոչ արդյունավետ աշխատանքի հետեւանքով առաջացած համակարգային խնդիրների մասին: Մասնավորապես նա ասել է, թե նախաքննության փուլում քննիչներն ապացույցները լավ չեն հետազոտում, եւ, ընդհանրապես, քրեական գործերի նախաքննությունն ընթանում է էական […]

Կադրային «անհասկանալի» խաղերը սրել են իրավիճակը. Հրապարակ

Մարտի 10-ից Կարեն Կարապետյանը եռօրյա այցով քարոզարշավի կլինի Սյունիքի մարզում` Սիսիանից մինչեւ Մեղրի, նաեւ` Վայոց Ձոր: Սյունիքը, որն ունի ռազմավարական նշանակություն եւ ամենաշատ ընտրողը, անհանգստություն է պատճառում ՀՀԿ-ին: Նորանշանակ մարզպետը, ում այնքան էլ չեն սիրում մարզում` «անհասկանալի կերպար» է, եւ կադրային «անհասկանալի» խաղերն էլ սրել են իրավիճակը: Թեեւ մարզպետը վստահեցնում է, որ «խփելուե է որքան […]

Իրադրությունն առաջնագծում

Մարտի 8-ին և լույս 9-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում իրադրությունը հարաբաերական հանգիստ է եղել: Հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 40 անգամ, որի ընթացքում, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 450 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:

Ավտոճանապարհները բաց են

ՀՀ տրանսպորտի,  կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է,  որ մարտի 9-ին՝ ժամը 09։30-ի դրությամբ, միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին առանց տեղումների եղանակ է: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Վթարային ջրանջատում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի կանխարգելման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մարտի 9-ին ժամը 10.00-ից մինչև մարտի 10-ը ժամը 22.00-ն կդադարեցվի  Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի` Էներգետիկների, Նաիրյան, Գործարանային, Խաղաղության, Ս. Սևանեցի, Սայաթ-Նովայի, Գրիբոյեդովի, Կոմիտասի, Բաբաջանյան փողոցների, թիվ 7, 8 դպրոցների ջրամատակարարումը:           Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ […]

Զենքի ուժը ոչ մեկին և երբեք բարիք չի բերել. Սերժ Սարգսյան (ֆոտո)

Ի պատիվ պաշտոնական այցով Ֆրանսիայի Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանի՝ մարտի 8-ի երեկոյան Նախագահ Ֆրանսուա Օլանդի անունից Ելիսեյան պալատում տրվել է պաշտոնական ընդունելություն: Նախագահներ Սերժ Սարգսյանը և Ֆրանսուա Օլանդը հանդես են եկել փոխադարձ բաժակաճառերով, որոնցում անդրադարձել են հայ-ֆրանսիական դարավոր բարեկամությանը, դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր` անցած 25 տարիների ընթացքում ձևավորված միջպետական ամուր հարաբերություններին ու դրանց […]

2 միլիոն դոլար. Ժամանակ

Հայաստանում շաքարի միակ «արտադրող», ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի հետ կապված «Ալեքս Գրիգ» ընկերությունը անցած տարվա 4‐րդ եռամսյակում շաքարի թանկացման շնորհիվ ունեցել է մոտ 2 մլն դոլարի լրացուցիչ շահույթ: Այս են վկայում ՀՀ արտաքին առեւտրի վերաբերյալ ՊԵԿ‐ի հրապարակած մանրամասն տվյալները: Այսպես. 2016 թվականի ընթացքում «Ալեքս Գրիգ» ընկերությունը ներկրել է 58 հազար տոննա շաքար ﴾կամ շաքարի հումք﴿, […]

Հույսը Ծառուկյանն է. Ժամանակ

Սոցիոլոգիական բոլոր հարցումներով քարոզաշավի առաջին օրերի արդյունքները ամփոփելիս՝ «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի Աժ անցնելու հնարավորությունները գնալով ավելի մշուշոտ են դառնում։ Այս օրերին այս դաշինքում կրկին օրակարգ են բերել եւ դիտարկում են ընտ րություննհրից հհտո Ծառուկյանի դաշինքին միանալու հնարավորությունը, որի պայմանավորվածության կայացման դեպքում, ըստ դաշինքի ստրատեգների, եթե հայտարարվի ընտրողներին՝ դաշինքը հաստատ կկարողանա հաղթահարել անցողիկ շեմը։ Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Հոկտեմբերի