«Այնքան ցուրտ ձմեռ արեց, որ էական ազդեցություն չեղավ մարդկանց գրպանների վրա»
Տնտեսագետ Վիլեն Խաչատրյանի կարծիքով՝ գազի ու էլեկտրաէներգիայի սակագների նվազեցումը և քաղաքական որոշում է, և տնտեսական: «Բայց ամեն դեպքում կարծում եմ՝ այնքան ցուրտ ձմեռ արեց, որ էական ազդեցություն չեղավ դեկտեմբերին, և եթե եղանակը հունվարից էլ չտաքանա, մարդկանց գրպանի վրա էական ազդեցություն չի թողնի, քանի որ մարդիկ ավելի շատ էնէրգիա ու գազ են սպառում»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագետը: […]