10 Օգոստոսի, Երկուշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Անուղղակի կերպով այս պահին ընտրում ենք վարչապետ. Բաբկեն Պիպոյան/տեսանյութ/

« Հիմնական անհանգստությունը, որը կա մեր սպառողների`  ընտրողների մոտ դա ռեյտինգային ընտրակարգն է»,-այսօր՝ մարտի 10-ին «Հենարան» մամուլի ակումբում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց «Իրազեկ եւ պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության նախագահ Բաբկեն Պիպոյանը: Պիպոյանը խոսեց  «ընտրակարգի իրազեկվածության բացակայությունը որպես ընտրողի իրավունքի ոտնահարում և  խնդրից բխող հետևանքները» թեմայի շուրջ: «Ռեյտինգայինը ընդամենը շանս է, որ կարող ենք ընտրել […]

Նոր նշանակում

Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետովՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Վարդան Տողանյանը նշանակվել է Ռուսաստանի Դաշնությունում Հաաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Մոսկվա):

«Մաֆիայի ներսում թույլատրվում է, որ շեֆը իրեն շեֆ զգա» /տեսանյութ/

ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը չի բացառում, որ նախընտրական փուլում մասնավորապես ռեյտինգային ընտրակարգով առաջադրված օդիոզ դեմքերի միջեւ բախումներ կլինեն, որոնք անգամ կբերեն քաոսային իրավիճակի: «Ամեն ինչ հնարավոր է, բայց որ դա կապենք մաֆիայի ներսում եղած գզվռտոցի հետ, այդքան էլ տեղին չէ: Մաֆիայի ներսում թույլատրվում է, որ շեֆն իրեն շաֆ զգա»,-նկատեց Հայրիկյանը: Մանրամասները՝ տեսանյութում:

Դրայվի պակաս կա

Քարոզարշավի առաջին օրերը անցնում են բավականին իներտ պայմաններում երևի թե այն պատճառով, որ քաղաքական ուժերը չեն ուզում ի ցույց դնել իրենց հիմնական գործիքակազմը։ Բնականաբար, մեկը մյուսով պայմանավորված է, ու կախված հռետորաբանությունից, քարոզի բովանդակությունից՝ կուսակցություններն ու դաշինքները բավականին զգույշ են իրենց գնահատականներում՝ չհաշված այն դրույթներն ու ասելիքը, որոնք մինչ այդ էլ եղել են իրենց օրակարգում։ Ընդհանուր […]

Հավատարմություն Ծառուկյանին, հարգանքն էլ կա

«Հենց այս պահին էլ մենք քարոզարշավի մեջ ենք: Ես կարծում եմ՝ մարդիկ մեզ լավ են ընդունում, անգամ շատ լավ: Մարդիկ մեզ սիրով են մոտենում ու ըմբռնումով», – Henaran.am-ի հետ զրույցում նշեց «Ծառուկյան դաշինքի»  ընտրական ցուցակով  որպես պատգամավորի թեկնածու առաջադրված Վարդան Բոստանջյանը, ով նախորդ ԱԺ-ում ԲՀԿ առաջնորդի թիմի ներսում ծավալված ինտրիգների արդյունքում դուրս մնաց ԱԺ-ից: Այս […]

Ժողովրդին ապրանքի տեղ են դնում. նախկին ազատամարտիկը վրդովված է

«Մեր դաշինքը պայքարում է մեր ժողովրդին իրեն կեղեքողի ձեռքից ազատելու համար»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց «Ելք» դաշինքի անդամ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ Սասուն Միքայելյանը` նախագահ Սերժ Սարգսյանի երբեմնի մարտական ընկերը, ով անցնում էր նաեւ «Մարտի 1»-ի քր. գործով: Նա նշեց, որ եթե ժողովրդի նախընտրած ուժն է հաղթում ընտրություններում, ժողովուրդն էլ ուրախ է լինում, բավարարված է լինում […]

«Ես պատրաստ եմ, իսկ դուք պատրա՞ստ եք իրար հետ առաջ քայլելու» (ֆոտո)

Այսօր Ավանի մշակույթի տանը մեկնարկեց թիվ 1 ընտրատարածքի Հանրապետական կուսակցության պատգամավորի թեկնածու Ռոբերտ Սարգսյանի նախընտրական քարողարշավը և առաջին հանդիպումն Ավանի բնակիչների հետ: Հանդիպմանը ներկա էին ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, պատգամավորներ Գագիկ Մելիքյանն ու Վահրամ Մկրտչյանը: Ելութի սկզբում Ռոբերտ Սարգսյանը նախ շնորհավորել է դահլիճում ներկա կանանց և աղջիկներին` Մարտի 8-ի առթիվ, և մաղթել նրանց երջանկություն, առողջություն […]

Փլուզում Երեւանում, մարդիկ տարհանվել են

Մարտի 10-ին, ժամը 02:23-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Քանաքեռի 2-րդ փողոցի տներից մեկի (մեկ հարկանի) հատակը փլուզվել է և լցվել նկուղ, տուժածներ չկան. անրհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ փլուզվել է երկհարկանի տան (կառուցված 1960-ական թվակններին, 60 քմ) […]

Ավտոճանապարհները բաց են

ՀՀ տրանսպորտի,  կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է,  որ մարտի 10-ին՝ ժամը 09։30-ի դրությամբ, միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին առանց տեղումների եղանակ է: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի