ԲՀԿ-ականը չի հերքում կամ հաստատում, որ «Ծառուկյան» դաշինքն ընտրակաշառք է տալիս (տեսանյութ)
ՀՅԴ-ի տարածքային ցուցակով թիվ 4 ընտրատարածքում առաջադրված Բագրատ Եսայանի համոզմամբ` այլևս չպիտի այնպես լինի, որ խորհրդարանում հայտնվեն խմբակցություններ, որ առանց գաղափարի լինեն, և երբ առաջնորդը հեռանա, խմբակցությունից էլ մարդ չմնա: Այս մասին նա նշեց այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ: ԲՀԿ-ական Լյովա Խաչատրյանն էլ սկսեց խոսել այն մասին, որ մարդիկ ընտրակաշառքի են սպասում:
Դիտարկմանը, թե ընտրակաշառք բաժանողների թվում է նաև «Ծառուկյան» դաշինքը, Լ. Խաչատրյանն արձագանքեց. «Ես որևէ՞ կուսակցությանն առաձնացրի, ես ասում եմ` չի կարելի նման բաներով գնալ ընտրության, իրավունք տվեք ժողովրդին ընտրելու կուսակցություն:
Հիմա ինձանից հաղորդում եք ուզո՞ւմ լսել հանցագործության մասին: Ինձ հարցեր տվեք, որոնց պատասխանը դուք չգիտեք, եթե պիտի կանչեք, հարցեր տաք, որի պատասխանն ամբողջ Հայաստանը գիտի, սիրուն չի էլի»:
Դիտարկմանը, թե ՀՀԿ-ից հերքում են, որ ընտրակաշառք են բաժանում, նա պատասխանեց. «Եթե մեզ պիտի ջայլամի տեղ դնենք, ծիծաղելի վիճակում կգտնվենք, ես այդպես չեմ ապրել»: