10 Օգոստոսի, Երկուշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Պետեկամուտների կոմիտեն տեղեկացնում է

ՊԵԿ կազմակերպման և հսկողության վարչությունը 2016 թվականին իրականացրել է 96 ստուգում: Արդյունքում ՊԵԿ-ն արձանագրել է 66 մլն դրամից ավելի լրացուցիչ հարկային պարտավորություն: Արձանագրված գումարի զգալի մասն առաջադրվել է 136 չգրանցված վարձու աշխատողների հայտնաբերման արդյունքում: Լրացուցիչ հարկային պարտավորություններ են արձանագրվել նաև հ սկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման ճշտության ստուգումներով: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և […]

Բավական լուրջ հետեւություններ են արվել (տեսանյութ)

Նախագահ Սերժ Սարգսյանի այցը Բելգիա, Ֆրանսիա, Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի վերջին այցերն, ինչպես նաև նախագահի տված վերջին հարցազրույցում շատ հստակ շեշտադրումնե են արված մեր արտաքին ուղղվածության հետ կապված: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը խոսեց «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ, ՀՀ-ում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշտական ներկայացուցչության խորհրդատու-խորհրդական Գառնիկ Իսագուլյանը: «Ֆրանսիայի նախագահի հայտնի հայտարարությունը` հետաքննության մեխանիզմների ներդրման […]

Սրտանոթային հիվանդությունները երիտասարդացել են. սրտաբան /տեսանյութ/

«Սեզոնային փոփոխությունների ժամանակ հատկապես գարնան սկզբին սրվում են սրտանոթային հիվանդությունները: Ցավոք սրտի Հայաստանում մահերի մոտ կեսը բաժին է ընկնում հենց սրտանոթային հիվանդություններին: Այս հիվանդությունների ոչ միայն մահացությունն է բարձր, այլ նաև մահացությունը»,-այսօր՝ մարտի 10-ին «Հենարան» մամուլի ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ԱՆ գլխավոր սրտաբան Համլետ Հայրապետյանը: Սրտաբանի փոխանցմամբ՝ վերջին տարիներին լուրջ միջոցառումներ են ձեռնարկվել […]

Ջուր չի լինի

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ այսօր` մարտի 10-ին տեղի ունեցած վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ժամը 12.00-18.00 դադարեցվում է Շենգավիթ վարչական շրջանի` Արին-Բերդի փողոցի 3-րդ և 5-րդ նրբանցքների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Ի՞նչ տնտեսական առաջարկներով են մասնակցում քաղաքական ուժերն ընտրություններին

Խորհրդարանական ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերն ու դաշինքները խոստանում են բարձրացնել կենսաթոշակներն ու աշխատավարձերը, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտին հատկացնել պետական աջակցություն, ներգրավել մեծ ներդրումներ տնտեսությունը զարգացնելու համար, ամրապնդել սփյուռքի հետ գործարար կապերը, վերահսկել հանքարդյունաբերության ոլորտը, հարկման դաշտ բերել ստվերային տնտեսությունը եւ անգամ դուրս գալ Եվրասիական տնտեսական միությունից ու ԵՄ-ին անդամակցելու հայտ ներկայացնել: Այս խոստումները ներառված են ընտրություններին […]

Տղամարդը կացնահարել է անցորդներին․ կան վիրավորներ /տեսանյութ/

Գերմանական Դյուսելդորֆ քաղաքի կայարանում 7 հոգի լուրջ վնասվածքներ են ստացել, նրանց վրա է հարձակվել կացնող զինված մի տղամարդ։ Վիրավորներից 3-ը ծայրահեղ ծանր վիճակում են գտնվում։ Հայտնի է, որ հանցագործը նախկին Հարավսլավիայից փախստական է, 36 տարեկան, նա հոգեկան լուրջ խնդիրներ ունի։ Տղամարդը, կացինը ձեռքին, հարձակվել է մարդկանց վրա ու սկսել հարվածել նրան։ Երբ ոստիկանությունը փորձել է […]

Որքան ամուր եմ կառչում Քեզանից, այնքան ավելի ես Քեզ հայտնում ինձ

Երբ ինքս ինձ հետ մենակ եմ մնում և զգում եմ, թե որքան թույլ եմ ես, ավելի ամուր եմ կառչում Քեզանից՝ գիտակցելով, որ առանց Քեզ ոչինչ չեմ կարող անել: Եվ որքան ավելի ամուր եմ կառչում Քեզանից, այնքան ավելի ես Քեզ հայտնում ինձ, այնպես որ, կարողանում եմ տեսնել, թե որքան ավելի անբիծ ես Դու՝ մարդկանց որդիների համեմատ: […]

Տեղումներ են սպասվում

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում Հանրապետության տարածքում` Մարտի 10-ին, 11-ի գիշերը, 12-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ, 11-ին կեսօրից հետո, 12-ի գիշերը, 13-14-ը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են կարճատև տեղումներ, լեռնային գոտիներում` թաց ձյան և ձնախառն անձրևի, նախալեռնային և հովտային գոտիներում՝ անձրևի տեսքով: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ, 11-12-ն առանձին վայրերում […]

Հայաստանը՝ ԱՃԹՆ թեկնածու երկիր

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՐՁԱՎ ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՈՂ ՃՅՈՒՂԵՐԻ ԹԱՓԱՆՑԻԿՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆ (ԱՃԹՆ) ԹԵԿՆԱԾՈՒ ԵՐԿԻՐ 2017 թվականի մարտի 9-ին Կոլումբիայի մայրաքաղաք Բոգոտայում կայացած Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության խորհուրդը հաստատեց Հայաստանի Հանրապետության ԱՃԹՆ-ի թեկնածության հայտը և Հայաստանի Հանրապետությանը շնորհվեց ԱՃԹՆ-ի թեկնածու երկրի կարգավիճակ: Այսպիսով, Հայաստանի Հանրապետությունը դարձավ 52-րդ երկիրը, որը ներդնում է ԱՃԹՆ-ի ստանդարտը: Այս կապակցությամբ ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար, Հայաստանի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի