17 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Ծեծկռտուք «Վանաձոր» ՔԿՀ-ում. կան վիրավորներ

«Վանաձոր» ՔԿՀ-ում մարտի 13-ին, դատապարտյալների միջեւ վիճաբանություն եւ ծեծկռտուք է եղել:

Shamshyan.com-ի փոխանցմամբ, թիվ 31 բանտախցում գտնվող կալանավորներ՝ 34-ամյա Արթուր Ս.-ն, 28-ամյա Նիկոլայ Ց.-ն վիճաբանել են միմյանց հետ, որն ավարտվել է ծեծկռտուքով, ինչի հետևանքով նրանք ստացել են մարմնական վնասվածքներ, հիմնականում՝ կապտուկներ, աջ և ձախ թիակների, պարանոցի հետին հատվածների, ձեռքի և ուսագոտու շրջանում՝ քերծվածքներ։

Աղբյուրի փոխանցմամբ, Արթուր Ս.-ն դատապարտվել է ՀՀ քր.օր.-ի 104 հոդվածի (սպանություն) 1-ին մասով, 238 հոդվածի 1-ին մասով, 66 հոդվածի 4-րդ մասի կիրառմամբ նա ազատազրկվել է 8,5 տարի ժամկետով: Նիկոլայ Ց.-ն դատապարտվել է ՀՀ քր.օր-ի 177 հոդվածի (գողություն) 2-րդ մասի 3-րդ կետով և ազատազրկվել է 2,5 տարի ժամկետով։

Վիճաբանությունից հետո Վանաձորի բանտապետի կարգադրությամբ խցում կատարվել է խուզարկություն և վիճաբանողների մոտ հայտնաբերվել են չթույլատրվող իրեր՝ բջջային հեռախոսներ եւ այլ իրեր:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ