09 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ջուր չի լինի

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի կանխարգելման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. ապրիլի 6-ին ժամը 10.00-15.00 կդադարեցվի Սիսիան քաղաքի` Գետափնյա թաղամասի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: 05.04.2017թ. «Վեոլիա Ջուր» ՓԲԸ      

Մերձմոսկվայում հայերի սպանության պատճառը կին է եղել․ նոր մանրամասներ

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Մերձմոսկովյան Լենինյան շրջանում կայանված մեքենայի բեռնախցիկում հայազգի երկու տղամարդու դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքներով։ Նրանցից մեկը Հայաստանի Հանրապետության քաղաքացի Խորեն Մարգարյանն է, երկրորդը՝ Աբխազիայից Միքայել Լալայանը: Եւ ահա դեպքի նոր մանրամասներ են ի հայտ եկել։ Տղամարդիկ, ամենայն հավանականությամբ, կենցաղային վեճի զոհ են դարձել, հայտնում է «Московский Комсомолец»-ը։ Ինչպես պարզվել է, սպանությունից մի քանի […]

«Դժվար թե մարդիկ գնան ապօրինության՝ իմանալով, որ շինության վրա ծախսած գումարներ ջուրն են լցվելու». Տարոն Մարգարյան

Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը,  զեկուցվել է, որ մայրաքաղաքում ապօրինի շինարարության և հողազավթման դեպքերի հայտնաբերման ու կանխման ուղղությամբ իրականացվող ամենօրյա հսկողության արդյունքում նախորդ շաբաթ արձանագրվել է 7 դեպք, որոնց մասով ձեռնարկվել են համապատասխան քայլեր: Վարչական շրջանների ղեկավարներին և համապատասխան ծառայություններին հանձնարարվել է, Երևան քաղաքի ոստիկանության հետ համագործակցելով, […]

Ի՞նչ է նշանակում «հանդարտվել»

Կոնեվեցում մի ուխտավոր աբեղա Դորոֆեին հարցրեց. – Ինչպե՞ս հոգևոր խաղաղության հասնել: – Պետք է հանդարտվել,- ժպտալով պատասխանեց նա: – Ի՞նչ է նշանակում «հանդարտվել»: – Ահա, թե ինչ: Երբ ես աշխարհիկ միաբան էի Վալաամում, իմ ծերն ինձ ասաց. «Դմիտրի, չափազանց ուրախ ու կայտառ բնավորություն ունես: Եթե չհանդարտվես՝ մաքուր աղոթական վիճակին չես հասնի, և վանականությունն էլ քեզ […]

9 քրգործ՝ մեկից ավելի անգամ քվեարկելու դեպքերի վերաբերյալ

ՀՀ ՔԿ վարույթում քննվում է 9 քրեական գործ՝ մեկից ավելի անգամ քվեարկելու դեպքերի վերաբերյալ, 1 անձ ներգրավվել է մեղադրյալ, 5-ը՝ կասկածյալ Ընտրախախտումների վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ստացած հաղորդումներում, մամուլի հրապարակումներում մատնանշված հանգամանքներն ստուգելու ուղղությամբ ձեռնարկված անհրաժեշտ դատավարական գործողությունների արդյունքում, հարուցվել է երկու քրեական գործ՝ մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարելու դեպքերի […]

«Այս ընտրությունները շոու էին»

Այս ընտրական գործընթացը խնամքով թաքցված շոու էր։ Նման գնահատական ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրություններին տվեց Երևանի թիվ 3/18 ընտրատեղամասում  ՕՐՕ դաշինքը ներկայացնող հանձնաժողովի անկուսակցական անդամ Գոհար Արշակյանը կարծում է՝ այս ընտրությունները ընդամենը շոու էին։  «Շատ ամաչում եմ, որ իշխող կուսակցությունը շռնդալից հաղթանակ տարավ, հետո էլ համազարկեր տվեց»,-  բանախոսը՝ զարմանք հայտնելով, թե ինչպես հայ ժողովուրդը կարողացավ […]

Կաշառքը այլ բան է . Գագիկ Մինասյան

«Ապրիլի 2-ին տեղի ունեցած ընտրությունները մեծ քայլ էին դեպի առաջ»,-այս մասին այսօր՝ ապրիլի 5-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց   ՀՀԿ պատգամավոր Գագիկ Մինասյանը: Մինասյանի խոսքով ՝ նեգատիվ երևույթներ եղել են, բայց չեն ազդել ընտրությունների արդյունքի վրա և քաղաքական ուժերի ԿԸՀ չդիմելը դրա վառ ապացույցն է: Գագիկ Մինասյանը  ընտրողներին 10.000 դրամ բաժանելը  ընտրակաշառք չի համարում ։ Նրա […]

«Ես ցավում եմ Հրանտ Բագրատյանի համար. նա պետք է լիներ ԱԺ-ում» /տեսանյութ/

«25 տարվա ընթացքում առաջին անգամ հրաշք քարոզչություն է տեղի ունեցել. ամեն մեկն ասաց այն, ինչ ունեցավ», ֊ այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց գրող, հրապարակախոս Մերուժան Տեր֊Գուլանյանը։  Բանախոսը շեշտեց՝ իր  համար անակնկալ չէին այդ արդյունքները: Տեր-Գուլանյանին  զարմացրել է ԵԼՔ դաշինքի արդյունքը: «ԵԼՔ֊ը միանգամայն ընդդիմադիր կուսակցություն է, և լավ է, որ խորհրդարանում ընդդիմադիր քաղաքական ուժ կա»,  շեշտեց […]

Ոստիկանության պաշտոնյային մեղադրանք է առաջադրվել

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ ոստիկանության պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու փաստով ոստիկանության նախկին աշխատակից Գեւորգ Պապյանի հաղորդման հիման վրա հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: ՀՔԾ-ից  հայտնում են, որ նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության աշխատակիցը դիտավորությամբ կազմել է կեղծ պաշտոնեական փաստաթուղթ եւ այն դրել շրջանառության մեջ: Այսպես, նախաքննության արդյունքում […]

Ադրբեջանցին պիտի հիմար լինի, որ նման կերպ էլի թեժացնի. Վովա Վարդանով

«Պատերազմը սկսվել է ու չի ավարտվել, ապրիլյան թեժացումներ միշտ հնարավոր են, ուղղակի մեծ հարց է, թե կգնա պատերազմի Ադրբեջանը, ես կարծում եմ՝ ոչ»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց  հետախուզադիվերսիոն առաջին խմբի հիմնադիր հրամանատար Վովա Վարդանովը: «Ապրիլից հետո, կարելի է ասել, մեր զինված ուժերը շատ լուրջ հետևություններ են արել, այդ որոշակի անսպասելիությունն այլևս չի լինելու, ադրբեջանցին պիտի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Հոկտեմբերի