01 Մարտի, Saturday, 2025
KFC

Մերձմոսկվայում հայերի սպանության պատճառը կին է եղել․ նոր մանրամասներ

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Մերձմոսկովյան Լենինյան շրջանում կայանված մեքենայի բեռնախցիկում հայազգի երկու տղամարդու դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքներով։ Նրանցից մեկը Հայաստանի Հանրապետության քաղաքացի Խորեն Մարգարյանն է, երկրորդը՝ Աբխազիայից Միքայել Լալայանը:

Եւ ահա դեպքի նոր մանրամասներ են ի հայտ եկել։ Տղամարդիկ, ամենայն հավանականությամբ, կենցաղային վեճի զոհ են դարձել, հայտնում է «Московский Комсомолец»-ը։

Ինչպես պարզվել է, սպանությունից մի քանի ժամ առաջ տղամարդկանցից մեկի դպրոցական ընկերուհին դիմել է նրանց ու ասել, որ պաշտպանեն իրեն իր ծանոթներից մեկից, ով հետապնդում է իրեն։ 

Причиной убийства мужчин в Подмосковье мог стать конфликт из-за женщины

Պարզվել է նաեւ, որ ՀՀ քաղաքացի 36-ամյա Խորենը Մոսկվա էր եկել երկու շաբաթ առաջ։ Հայաստանում նա ավտոպահեստամասերի խանութ ունի, եւ Մոսկվա էր գնացել՝ նոր մասեր գնելու համար։ Բացի այդ, նա ցանկանում էր նորոգել իր Մերսեդես մակնիշի մեքենան, որը տարել էր ընկերոջ մոտ՝ վերանորոգման։
 
Հենց վերջինն էլ հայտարարել էր ընկերոջ անհետացման մասին։
 
Ավելի ուշ պարզվել է, որ Խորենի դասարանցին՝ Եկատերինա անունով, զանգահարել է նրան ու խնդրել, որպեսզի օգնի իրեն, պաշտպանի մեկից, ով անհանգստացնում է իրեն։ Երկու տղամարդիկ գնացել են կնոջ տուն ու սպասել նրան անհանգստացնողին։ Սակայն վերջինը զենքով է եկել, կրակել նրանց, վերցրել Եկատերինային ու փախել անհայտ ուղղությամբ։
 
Այժմ ոստիկանները փնտրում են նրանց։
 

 

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ