01 Օգոստոսի, Ուրբաթ, 2025
KFC

Մերձմոսկվայում մեքենայի բեռնախցիկում հայտնաբերված հայերի ինքնությունը հայտնի է․ նրանց խոշտանգել են /ֆոտո/

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Մերձմոսկովյան Լենինյան շրջանում կայանված մեքենայի բեռնախցիկում երկու տղամարդու դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքներով։

Պարզվել է սպանված տղամարդկանց ինքնությունը, նրանցից մեկը Հայաստանի Հանրապետության քաղաքացի Խորեն Մարգարյանն է, երկրորդը՝ Աբխազիայի բնակիչ Միքայել Լալայանը: «Московский Комсомолец»-ի տեղեկացմամբ, իրավապահները կարծում են, որ տղամարդկանց սպանելուց առաջ խոշտանգել են, քանի որ մարմնի և դեմքի վրա եղել են կապտուկներ և քերծվածքներ:

Ինչպես նշվում է, «Մերսեդես» մակնիշի մեքենան երկուշաբթի երեկոյան հայտնաբերել է մոտակա տներից մեկի բնակիչը: Նրան կասկածելի է թվացել, որ անծանոթ մեքենան երկար ժամանակ կայանված է իր տան մոտ: Տղամարդը ոստիկանություն է զանգահարել:

Իրավապահները որոշել են զննել կասկածելի ավտոմեքենան եւ բեռնախցում երկու դիակ հայտնաբերել: Քննիչները կարծում են, որ սպանությունը պատվիրված է եղել:

Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։  

 

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ