29 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ի՞նչ է նշանակում «հանդարտվել»

Կոնեվեցում մի ուխտավոր աբեղա Դորոֆեին հարցրեց.

– Ինչպե՞ս հոգևոր խաղաղության հասնել:

– Պետք է հանդարտվել,- ժպտալով պատասխանեց նա:

– Ի՞նչ է նշանակում «հանդարտվել»:

– Ահա, թե ինչ: Երբ ես աշխարհիկ միաբան էի Վալաամում, իմ ծերն ինձ ասաց. «Դմիտրի, չափազանց ուրախ ու կայտառ բնավորություն ունես: Եթե չհանդարտվես՝ մաքուր աղոթական վիճակին չես հասնի, և վանականությունն էլ քեզ պետք չի լինիե: Ահա ես էլ, ինչպես դուք եք այժմ ինձ հարցնում, նրան հարցրեցի. «Ի՞նչ է նշանակում «հանդարտվել»: Ծերը պատասխանեց. «Շատ պարզ է: Ահա՛ այժմ ամառ է, իսկ դու հավանաբար աշնա՞նն ես սպասում, երբ դաշտերում ավելի քիչ աշխատանք կլինի»:

«Ճիշտ է, հա՛յր սուրբ…»: «Իսկ երբ աշունը գա, ձմռանն ես սպասելու, սահնակի առաջին արահետին, Ծննդյան տոներին: Դրանք կգան, իսկ դու գարնանը կսպասես, իսկ հետո Զատկին, չէ՞ե: «Ճիշտ է, հա՛յր»: «Այժմ դու աշխարհիկ միաբան ես, բայց հավանաբար սպասում ես, թե ե՞րբ ես դպիր դառնալուե: «Այո՛, սպասում եմ»:

«Դե հետո էլ փարաջայի ես սպասելու, իսկ հետո՝ վեղարի: Հենց դա էլ նշանակում է, որ չես հանդարտվել: Իսկ երբ ամեն ինչ միևնույն կլինի քեզ համար՝ գարուն է, թե աշուն, ամառ է, թե ձմեռ, Սուրբ Ծնունդ, թե Զատիկ, աշխարհիկ միաբան ես, թե սքեմավոր, և սովորես այսօրվա օրով ապրել, չմտածել ու սպասել, այլ քեզ ամբողջովին Աստծո կամքին հանձնես, այդ ժամանակ կհանդարտվես…»:

Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի

Աղբյուրը` surbzoravor.am

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ