02 Հուլիսի, Հինգշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Նախագահը շնորհավորել է

Նախագահի շնորհավորական ուղերձը Հայաստանի ասորական համայնքին Հաբ-Նիսանի կապակցությամբ: Շնորհավորական ուղերձը ներկայացնում ենք ստորև. Ջերմորեն շնորհավորում եմ Հայաստանի ասորիներին Նոր տարվա՝ Հաբ-Նիսանի կապակցությամբ: Մաղթում եմ մեր ասորի քույրերին և եղբայրներին երջանկություն և հաջողություններ նոր տարում: Մաղթում եմ, որ բնության վերազարթոնքը խորհրդանշող այս տոնի հետ նոր վերածնունդ ապրեն Հայաստանի ասորական համայնքը, հայ-ասորական բազմադարյա բարեկամությունը և մեր մշակութային […]

Մերկասառույց ու մառախուղ. Հայաստանի 3 մարզերում եւ Արցախում ձյուն է

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 1-ի ժամը 10:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են: Գեղարքունիքի մարզի Մարտունի, Վարդենիս, Լոռու մարզի Վանաձոր, Սպիտակ և Ստեփանավան քաղաքներում, Սյունիքի մարզի Կապան, Գորիս, Քաջարան քաղաքներում և «Մեղրու սար» կոչվող հատվածում առկա են տեղումներ ձյան տեսքով: Գորիս-Կապան ավտոճանապարհին առկա է մառախուղ: Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին առկա է մերկասառույց: Արցախի […]

Ոստիկանությունը նոր մանրամասներ է հրապարակել զինված հարձակման գործով

Ոստիկանության լրատվական ծառայությունը մանրամասներ է ներկայացրել երեկ գիշերը ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի կողմնակիցների վրա զինված հարձակում գործելու դեպքի վերաբերյալ: Ըստ աղբյուրի, մարտի 31-ին, ժամը 23.15-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը և հայտնել, որ Սվաճյան և Անդրանիկի փողոցների խաչմերուկում իրենց […]

Մոսկվան ողջունում է Բաքվին

Ռուսաստանը ողջունում է Ադրբեջանի հնարավոր անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը։ Այս մասին նախօրեին ադրբեջանական APA գործակալությանը տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ անդրադառնալով հարցին, թե Մոսկվան ցանկանու՞մ է Ադրբեջանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին, թե՞ ոչ։ «Ադրբեջանի հնարավոր անդամակցությունը եվրասիական ինտեգրմանը մենք կարող ենք միայն ողջունել։ Եվրասիական տնտեսական միությունը երկու տարի է՝ գործում է, եւ դրա անդամ պետությունների […]

Ինչու է Հայաստանը հրաժարվում այս պլանից. 168 Ժամ

«Տպավորություն է, որ Հայաստանը ռուսական առաջարկի վերաբերյալ որոշ վերապահումներ ունի, որի պատճառով էլ շեշտը դնում է վերահսկողական մեխանիզմների ներդրման հարցի վրա, ինչից հրաժարվում է Ադրբեջանը, Ադրբեջանը ցանկանում է միանգամից անցում կատարել բանակցությունների համաձայնագրին, ինչին կարծես թե դեմ չէ, որում համոզվեցինք, երբ Ալիեւը խոսեց Ղարաբաղի ինքնավարության եւ ճնշումների մասին»,- այս մասին ասել է գերմանացի քաղաքագետ Ուվե […]

Ուշագրավ մանրամասներ. «ԵԼՔ»-ի վրա զինված հարձակվողը «Մանախն» է

Մարտի 31-ին Հարավ-Արևմտյան թաղամասում խորհրդարանական ընտրություններին մասնակից դաշինքներից մեկի կողմնակիցների նկատմամբ զինված հարձակում գործած անձի ինքնությունը պարզվել է. նա «Հոկտեմբերի 27ե-ի գործով նախկին դատապարտյալ Արթուր Այվազյան է՝ «Մանախ» մականունով։ Ոստիկանապետի խորհրդական Նարեկ Մալյանը իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է նրա լուսանկարը։ «Մանախը» նկատենք, մեկ տարի առաջ ազատ արձակվել 15 տարվա պատժի կրումից հետո։ Նա նախկինում մեղադրվում […]

Մեր տնտեսության մեջ նախկինում երբեք նման բան չի եղել. Հայկական Ժամանակ

ԱՎԾ-ի հրապարակած պաշտոնական տվյալների համաձայն, որ 2016թ-ի ընթացքում ՌԴ-ից մեր տնտեսության մեջ իրականացված ներդրումների զուտ հոսքը եղել է բացասական՝ մինուս 52 մլրդ դրամ: Այսինքն՝ Հայաստանից, պատկերավոր ասած, 52 մլրդ դրամի կամ մոտ 110 մլն դոլարի կապիտալ է արտահոսել դեպի Ռուսաստան։ ՀՀ-ից դեպի ՌԴ կապիտալի այսպիսի արտահոսք չի գրանցվել երբեք։ Ու ընդհանրապես, անցած տարի օտարերկրյա ներդրումների […]

Եւս երկո՞ւսը. Հայկական Ժամանակ

Իրավապահ մարմինները քննարկում են Սամվել Բաբայանի հետ միասին «Իգլա» տեսակի զենիթահրթիռային զինատեսակի ապօրինի ներկրման առիթով հարուցված քրեական գործում ներգրավել ՕՐՕ դաշինքի այլ գործիչների եւս: Խոսքը «Ազատամարտիկների դաշինքի» անդամ, Ապարան ջոկատի հրամանատար Ռազմիկ Պետրոսյանի եւ պաշտպանության նախկին փոխնախարար Գագիկ Մելքոնյանի մասին է, երկուսն էլ դաշինքի անդամ են, Պետրոսյանը նաեւ ընդգրկված է դաշինքի նախընտրական ցուցակում: Փորձեցինք նրանցից […]

Լռիր

Ազգային ժողովի հավերժ թվացող քարոզչությունն ավարտվեց: Այսօր լռության օր է հայտարարված, որը սկսվել է երեկ՝ կեսգիշերին, խորհրդարանական ընտրությունից առաջ, օրենքով սահմանված կարգով։ Այսօր արգելվում է ընտրության թեմայով ցանկացած քարոզչություն, ինչպես նաև հանրային հարցումներ։ «Լռության օրը» հնրավորություն է տրվում ընտրողներին գիտակցաբար, առանց որևէ ճնշման, կողմնորոշվել, նախընտրած թեկնածուին ընտրելու համար։ Թեև «լռության օր»-ը մեկ օր է համարվում, […]

Հատուցումն այսօր է եւ այս պահին

Մեծի Պահոց շրջանը, հնարավորություն է ինչպես անցյալի մասին մտածելու, այնպես էլ հնարավորթյուն է դեպի ապագան նայելուն: Իսկ Քրիստոսի երկրորդ Գալուստը, դեպի ապագան մեր նայվածքն է: Գալստյան կիրակին՝ վեցերորդ կիրակին է Մեծի Պահոց, որովհետև հաջորդ կիրակիով՝ Ծաղկազարդով, մտնում ենք Ավագ շաբաթ: Ինչու՞ է այս կիրակին կոչվում Գալստյան: Որովհետև, եկեղեցին մեզ հիշեցնում է, որ Մեծ Պահքը միայն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Հունիսի