08 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Թալիշցիներն ընտրելու հնարավորություն ունեն

Փետրվարի 19-ին ԼՂՀ հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովի մամուլի կենտրոնում ԼՂՀ ՀԿՀ նախագահ Սրբուհի Արզումանյանը հրավիրեց մամուլի ասուլիս՝ միջազգային դիտորդների և ԶԼՄ-ների ներկայացուցիչների մասնակցությամբ։ Ողջունելով ներկաներին՝ ԼՂՀ ՀԿՀ նախագահը երախտագիտություն հայտնեց նրանց՝ Արցախի Հանրապետության ընտրական և հանրաքվեների գործընթացների նկատմամբ հետաքրքրվածության և մշտական ուշադրության համար։ Ըստ Ս. Արզումանյանի՝ դիտորդներից և լրագրողներից շատերն Արցախում ընթացող ընտրական պրոցեսներին մասնակցում են […]

Բերդ-Ճամբարակ ճանապարհը բացվել է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է,  որ  փետրվարի  20-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Մասիսի և Արտաշատի տարածաշրջաններր ավտոճանապարհներին խիտ մառախուղ է, տեսանելիությունը` 15-20մ: «Տավուշի ՃՇՇ» ՓԲ ընկերության աշխատակիցների կատարած մաքրման լայնածավալ աշխատանքների արդյունքում բացվել է Բերդ – Ճամբարակ ճանապարհը: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Զարուհի Փոստանջյանը հեռանում է

Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հեռանում է կուսակցությունից: Այս մասին նա հայտնել է Ֆեյսբուք սոցիալական ցանցում գրառում կատարելով: «Հարգելի «Ժառանգություն» կուսակցության անդամներ, Ակնհայտ փաստ է «Ժառանգություն» կուսակցության սկզբունքային, գաղափարական և ծրագրային խզումը իր հռչակած և անցած քաղաքական ուղու հետ, ինչը հանգեցրել է հրաժարման կուսակցության կողմից ընդունված սկզբունքներից, գաղափարախոսությունից և ծրագրից: Քաղաքական գործունեություն իրականացնելու […]

Եվրախորհրդարանի պատգամավոր Էլենի Թեոխարիուսը այցելել է Արցախի խորհրդարան

Արցախի Հանրապետության խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Էլենի Թեոխարիուսին (Կիպրոս) և «Համերաշխության շարժում» քաղաքական կուսակցության կենտրոնական գրասենյակի նախագահ Յանիս Սելինոպուլոսին: Այս օրերին նրանք գտնվում են Արցախում՝ Սահմանադրության հանրաքվեի ընթացքում դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով: ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը բարձր է գնահատել Եվրոպական խորհրդարանի պատգամավորի ներկայությունը Արցախի համար անչափ կարևոր իրադարձությանը՝ հույս հայտնելով, […]

Ինչ է ասում Աստվածաշունչը ուսման մասին

Որդյակ, ուսում փնտրիր քո մանկությունից, եւ մինչեւ ծերություն իմաստություն պիտի գտնես։ Մոտեցիր նրան վարողի եւ սերմանողի նման, եւ սպասիր նրա բարի պտուղներին. թեեւ այն մշակելու պահին մի փոքր կհոգնես, բայց շուտով կուտես նրա պտուղները։

Մեսսին Գվարդիոլային խնդրել է վերադառնալ «Բարսելոնա»

Ինչպես հայտնի է,  ամռանը ավարտվում է «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեի պայմանագրի ժամկետը: ԶԼՄ-ները գրում են՝  ամենայն հավանականությամբ,  ակումբը նոր պայմանագիր չի առաջարկի նրան: Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում ֆրանսիական ՊՍԺ-ից 0:4 հաշվով կրած պարտությունից հետո «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին հեռախոսազրույց է ունեցել կատալոնական թիմի նախկին մարզիչ, անգլիական «Մանչեսթեր Սիթին» գլխավորող Խոսեպ Գվարդիոլայի՝ […]

Նոր Քարդաշյաններ․ ովքեր են Ստալոնեի դուստրերը /ֆոտո/

Շատ շուտով այս աղջիկները կխամրեցնեն Քարդաշյան քույրիկների փառքը։ Այս երեք գեղեցկուհի քույրերը հայտնի դերասան Սիլվեստր Ստալոնեի դուստրերն են։ Նրանք Ինստագրամում հազարավոր հետեւորդներ ունեն, ամեն ինչ անում են՝ ուշադրություն գրավելու համար։ «Միսս/Միստր Ոսկե գլոբուս» մրցանակի առաջին մրցանակակիրները հենց այս քույրիկներն էին՝ 20-ամյա Սոֆիան, 19-ամյա Սիստինը եւ 14-ամյա Սկարլետը։ Հիշեցնենք, որ այս մրցանակին արժանանում են աստղերի երեխաները։ […]

Քննություն է տարվում՝ պարզելու ժամկետային զինծառայող Լեռնիկ Օսյանի մահվան հանգամանքները

Երկրորդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու ժամկետային զինծառայող Լեռնիկ Ալեքսանդրի Օսյանի մահվան հանգամանքները։ Պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Լեռնիկ Ալեքսանդրի Օսյանը գլխի ճակատային շրջանում մահացու հրազենային վնասվածքով հայտնաբերվել է  փետրվարի 18-ին՝ ժամը 11:45-ի սահմաններում,  N զորամասի  պահպանության շրջանի մարտական դիրքում: Նախնական տվյալներով՝ մահացու վնասվածքը Լ.Օսյանն ստացել է իրեն ամրակցված գնդացրով: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի