06 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Բանաձեւ՝ Լապշինի վերաբերյալ

Մայիսի 3-7-ը Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում կայացել է  Եվրոպայի ժողովրդավար ուսանողների (EDS) խորհրդի հանդիպումը` «Արկտիկան և Եվրամիությունը» խորագրով: Հանդիպմանը Հայաստանի հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպությունը ներկայացրել են Աննա Օհանյանը և Վարդուհի Սարգսյանը:

Ծրագրի շրջանակներում հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինի և արցախյան հանրաքվեի ընթացքում դիտորդական առաքելություն իրականացրած Եվրախորհրդարանի 3 պատգամավորների իրավունքների խախտման վերաբերյալ ՀՀԿ ԵԿ անդամ և EDS համանախագահ Աննա Օհանյանի կողմից բանաձև է առաջարկվել, որը EDS կողմից ընդունվել է միաձայն: Բանաձևով կոչ է արվում դատապարտել մարդու իրավունքների և ազատությունների ոտնահարումները, ապահովել ԵՄ պաշտոնատար անձանց անվտանգությունը, հորդորել Ադրբեջանի ղեկավարությանը ձեռնպահ մնալ Ալեքսանդր Լապշինին խոշտանգումների ենթարկելուց և բարելավել մարդու իրավունքների պաշտպանության համակարգը:

Հանդիպման ընթացքում քննարկումներ են եղել նաև բարձրագույն կրթության հիմնախնդիրների, մտավոր առողջության բարելավման, ստարտափերի ինստիտուտի զարգացման, կրթության և հետազոտությունների թվայնացման, Եվրոպայում երեխաների իրավունքների պաշտպանության, եվրոպական քաղաքականությունների մշակման և իրականացման գործընթացում երիտասարդ ընտրազանգվածի ներգրավվածության բարձրացման, պոպուլիզմի դեմ պայքարի և Թուրքիայի ավտոկրատ համակարգի բացասական հետևանքների հաղթահարման վերաբերյալ:

ՀՀԿ երիտասարդական կազմակերպություն

unnamed (13)

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ