12 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Ի վերջո, ո՞վ է մեղավոր փոքրիկների մահվան համար. մանկաբարձ-գինեկոլոգը կպատասխանի նորածինների հորը

Մեծամորցի ընտանիքի՝ «Էրեբունի» բժշկական կենտրոնում լույս աշխարհ եկած հնգյակից 2 նորածնի մահվան պատճառը պատճառը խորը անհասության պատճառով օրգան-համակարգերի ոչ բավարար զարգացումն է։ Այս մասին տեղեկացրել է ՀՀ ԱՆ գլխավոր մանկական ռեանիմատոլոգ Հրանտ Կալենտերյանը։

«Էրեբունի»   բժշկական կենտրոնի մամուլի խոսնակ Շուշան Հունանյանը Henaran.am-ի հետ զրույցում նշեց՝ քանի որ այսօր աշխատանքային օր չէ, ամենայն հավանականությամբ,  այսօր տեղեկատվություն չենք ստանա  փոքրիկների առողջական վիճակի մասին: Վերջինս շեշտեց՝ ծնվելուց հետո փոքրիկները տեղափոխվել են այլ բժշկական կենտրոն:

Շուշան Հունանյանը նշեց՝ բազմաթիվ լրագրողներ զանգահարում են ու երեխաների հոր՝ Վարդան Կարապետյանի հայտարարության հետ կապված՝ մեկնաբանություն են ուզում (երեխաների հայրը՝ Վարդան Կարապետյանն իր հարցազրույցներից մեկում նշել է՝  հիվանդանոցը նախապես պատրաստված չի եղել ընդունելու երեխաների ծնունդը, բացի այդ՝ հարկավոր էր  մասնագետներ հրավիրել արտերկրից, ինչը, փաստորեն, չի արվել): Շուշան Հունանյանը տեղեկացրեց՝ առաջիկայում հղիությունը վարող բժիշկը՝ մանկաբարձ-գինեկոլոգ Դավիթ Աբովյանը կանդրադառնա  երեխաների հոր հայտարարությանը:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ