06 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

«Տարոն Մարգարյանը անկարելին կարելի է դարձնում» /տեսանյութ/

«Զինվոր» համակարգող խորհրդի նախագահ Մարգարիտա Խաչատրյանը  Երևանի ավագանու ընտրություններում սատարելու է գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանին:
«Գործող քաղաքապետը միշտ իր ուշադրության կենտրոնում է պահում զոհվածների ընտանիքներին: Կարապետյան Արսենի մայրը,  ով  տնակում էր ապրում՝ դաշտի մեջ: Ես միջնորդեցի, ասացի, որ իր միակ որդին էր զոհվողը. քաղաքապետը չմերժեց, նրան բնակարանով ապահովեց», – նշեց Մարգարիտա Խաչատրյանը:

 Նա ընդգծեց՝ Տարոն Մարգարյանը բազմիցս աջակցել է, որ ծնողները գնան զորամաս՝ իրենց որդիներին տեսակցության, բացի այդ ՝ նա միշտ սատարում է զինվորներին, ինչով որ հնարավոր է:

«Մենք որոշել ենք սատարել Տարոն Մարգարյանին», – նշեց Մարգարիտա Խաչատրյանը:
 Ասուլիսի մյուս բանախոսը՝ «Անհետ կորած ազատամարտիկների հարազատների խորհուրդ» ՀԿ նախագահ, անհետ կորած ազատամարտիկի մայր Ռիմա Առաքելյանը  նշեց՝ իրենց ՀԿ-ն սատարելու է  Տարոն Մարգարյանին:
«Տարոն Մարգարյանը անկարելին կարելի է դարձնում: Զոհվածների ընտանիքներից ոչ մեկը չի կարող ասել, որ Տարոն Մարգարյանն իրենց չի աջակցել», – նշեց Ռիմա Առաքելյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ