07 Հուլիսի, Երեքշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

««Ելք»-ի նկատմամբ ժողովրդի հետաքրքրությունն աճել է»

«Ես չէի ցանկանա  գնահատական տալ մյուս երկու քաղաքական ուժերի անցկացրած նախընտրական քարոզարշավին, բայց, բնականաբար, կարող եմ խոսել «Ելք»-ի  քարոզարշավների մասին: Կարող եմ ասել՝ նկատում եմ, որ վերջին շրջանում «Ելք»-ի նկատմամբ ժողովրդի հետաքրքրությունն է՛լ ավելի է աճել», – Henaran.am-ի հետ զրույցում  նշեց «Ելք» դաշինքի ընտրացուցակով առաջադրված՝ Երևանի ավագանու թեկնածու Անահիտ Բախշյանը:  Վերջինս շեշտեց՝ «Ելք»-ը ջանում է […]

Մոսկվայում «Անմահների գունդ» երթին հայերի ու ադրբեջանցիների միջեւ մասսայական ծեծկռտուք է տեղի ունեցել /տեսանյութ/

Նախօրեին Մոսկվայում  «Անմահ գունդ» երթի ընթացքում հայերի եւ ադրբեջանցիների միջեւ մասսայական ծեծկռտուք է տեղի ունեցել, հայտնում է Onkavkaz-ը։ Միջադեպը սկսել են ադրբեջանցիները, որոնք, տեսնելով Արցախի դրոշը, վրդովվել են ու կռիվ հրահրել։ Ոստիկանությունը միջամտել է եւ դադարեցրել ծեծկռտուքը։  

Ջուր չի լինի

Վեոլիա Ջուր ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված ս.թ. մայիսի 10-ին ժամը 10.00-ից մինչև մայիսի 11-ը ժամը 10:00-ն կդադարեցվի Արագածոտնի մարզի Կարբի, Օհանավան, Մուղնի գյուղերի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Միայն իրենց խոսելն եմ լսել, ուրիշ ոչինչ. Ռ. Սարգսյանը` Փաշինյանին ու Փոստանջյանին

«Զարուհի Փոստանջյանն ու Նիկոլ Փաշինյանը թող իրենց ծրագրերից խոսեն, իրենց արածից խոսեն, ոչ թե ինչ-որ մեկին քննադատեն»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Ազգային ժողովի ՀՀԿ-ական պատգամավոր Ռոբերտ Սարգսյանն` արձագանքելով Երևանի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուներ Նիկոլ Փաշինյանի ու Զարուհի Փոստանջյանի պնդումներին, թե Երևանի գործող քաղաքապետն ի վիճակի չէ քաղաքը զարգացնել: «Թող իրենք ամեն ծառատունկի ժամանակ ծառ տնկեն, այլ ոչ […]

Զոհրաբ Եգանյանն ազատվել է ՄԻՊ մամուլի քարտուղարի պաշտոնից

Զոհրաբ Եգանյանը Մարդու իրավունքների պաշտպանի մամուլի քարտուղարի պաշտոնից  ազատման դիմում է ներկայացրել, որն ընդունվել է: Այս առնչությամբ նա նշել է. «Երախտագիտությունս եմ հայտնում Արման  Թաթոյանին մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում աշխատելու հնարավորության ընձեռնման, ինչպես նաև մարդկային ջերմ վերաբերմունքի համար: Հատուկ շնորհակալություն հարազատ դարձած ՄԻՊ աշխատակազմին: Հաջողություն եմ մաղթում Արման Թաթոյանին ու իր թիմին հետագա ձեռնարկումների մեջ»:

Եղանակը՝ Հայաստանում

Հանրապետության տարածքում` Մայիսի 10-ին, 14-ին առավելապես հյուսիսային շրջաններում, 11-12-ին շրջանների զգալի մասում հատկապես գիշերը և կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Մայիսի 13-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Քամին հարավ-արևմտյան՝ 3-8մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վ: Օդի ջերմաստիճանը մայիսի 10-ին կբարձրանա 2-3, 12-ին կնվազի՝ 4-6 աստիճանով, […]

Արցախի ՊՆ-ից հայտնում են

Մայիսի 9-ին եւ լույս 10-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից,  հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 60 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 970 կրակոց: Արցախի ՊԲ-ից  հայտնում են, որ շփման գծի հարավային ուղղությամբ, բացի հրաձգային զինատեսակներից, ադրբեջանական զինուժը կիրառել է նաեւ 60 միլիմետրանոց ականանետ (3 արկ): ՊԲ […]

Խոշոր վթար. բախվել են ՊՆ ավտոմեքենաները

Սյունիքի մարզում, մայիսի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել. ժամը 12։30-ի սահմաններում Երեւան-Մեղրի ավտոճանապարհի 228-րդ կմ հատվածում բախվել են «ՎԱԶ 21013» մակնիշի 52 ԼՕ 110 համարանիշի (վարորդ 35-ամյա Նվեր Մ.) եւ Opel Vectra մակնիշի 35 CV 040 համարանիշի (վարորդ 27-ամյա Հարություն Ս.) ավտոմեքենաները։ Shamshyan.com-ի փոխանցմամբ, վթարի հետեւանքով վարորդներից Նվեր Մ.-ն եւ երկու ավտոմեքենաների ուղեւորներ՝ 4-ամյա Արմինե […]

Արմավիրցին առեւանգել է հարեւանի 6-ամյա թոռանը, խեղդել նրա պապին․ Ժամանակ

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Վահե Խալաթյանի  նախագահությամբ ավարտվել է Հովսեփ Սարգսյանի գործի դատական քննությունը: 44-ամյա Հովսեփ Սարգսյանին մեղադրանք էր առաջադրված երեխայի առևանգման, սպանության փորձի ու դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 131 հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով, 34-104 հոդվածի 1-ին և 104 հոդվածի 1-ին մասերով: Ըստ դատական ակտի՝ Հովսեփի հանցավոր գործողություններն ուղղված են եղել […]

Տապալվեց․ Ժամանակ

Երևանի քաղաքապետի ընտրության ամբողջ քարոզարշավը «ջրվեց» 15 հազար դրամի մասին Նիկոլ Փաշինյանի հայտնի հայտարարությամբ: Ընդ որում այլևս անկարևոր է, թե ինչ հաշվարկ կամ ինչ լավագույն մղում կար այդ հայտարարության տակ: Ակնհայտ է, որ այն չի արդարացել, բայց չարդարանալը դա դեռ ամենը չէ, այն տապալվել է, ընդ որում՝ տապալելով ոչ միայն Երևանի ավագանու ընտրության գործընթացը, այլ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Հունիսի

Ամենաընթերցված