07 Հուլիսի, Երեքշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Աստված չանի, որ հին տղերքով հավաքվենք ու նորից զենք վերցնենք» /տեսանյութ/

«Չեմ կարծում, որ պատերազմը հիմա կվերսկսվի, քանի որ նրանք միշտ չանգռել են, իսկ մեր ղեկավարությունը թույլ չի տալիս անցնել կոնկրետ գործողությունների: Աստված չանի, որ հին տղերքով հավաքվենք ու նորից զենք վերցնենք»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ազատամարտիկ Սարգիս Ղազարյանը: «Էս անգամ ոչ մեկ մեր դեմը չի առնի»,-հավելեց ազատամարտիկը: Մանրամասները՝ տեսանյութում:

Ծաղիկ Ռուբոն` Տարոն Մարգարյանին.փոխանցեց /տեսանյութ/

«Արաբկիր վարչական շրջանի` «Երդվյալ ազատամարտիկներ»-ը սատարում են Տարոն Մարգարյանին»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց գեներալ Արայիկ Ավետիսյանը: Նա ընդգծեց, որ սատարում են մարտական ընկերոջ որդուն և գոհ են արված աշխատանքից.«Մենք քաղաքականությամբ չենք զբաղվում, բայց մեր ղեկավարը Ռուբիկ Գևորգյանը (Ծաղիկ  Ռուբո) որոշել է, որ սատարենք Տարոնին»: Մանրամասները` տեսանյութում:  

Ծնողներ, ձեր երեխաների ապագան ձեր ձեռքերում է

Եթե աղոթել սովորեցնեք ձեր երեխաներին՝ ձեր համար են աղոթելու, եթե սեր սովորեցնեք՝ ձե՛զ են սիրելու, եթե հարգել սովորեցնեք՝ ձե՛զ են հարգելու, եթե բարին սովորեցնեք՝ ձե՛ր հանդեպ են բարություն անելու, բայց եթե չարություն սովորեցնեք՝ հենց ձե՛ր նկատմամբ են չարանալու, հայհոյել սովորեցնեք ձեր երեխաներին՝ հետո ձե՛զ են հայհոյելու… Ծնողնե՛ր, ձեր երեխաների հետագա կյանքը ձեր ձեռքերում է:

Թուրքիայում մահապատժի վերականգնման քարոզարշավը Գերմանիայի տարածքում չի թույլատրվի

Թուրքիայում մահապատժի վերականգման համար հանրաքվե անցկացնելու դեպքում, Գերմանիան թույլ չի տա իր տարածքում  իրականացնել դրա քարոզարշավը։ Ըստ թուրքական «bursadabugun» լրատվական կայքի՝ այս մասին հայտնել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը գերմանական «WDR5» ռադիոյի հետ զրույցում: Ըստ Մերկելի՝  քարոզարշավ իրականացնելու մասին դիմում Անկարայից դեռ չեն ստացել, բայց եթե անգամ ստանան, ապա Գերմանիան կտրականապես կմերժի: Նա ընդգծել է, […]

Այսօր կկայանա «Եվրատեսիլ-2017»-ը

  Ուկրաինայի մայրաքաղաք Կիեւում այսօր կկայանա «Եվրատեսիլ-2017»-ի 1-ին կիսաեզրափակիչ փուլը, որի ընթացքում հայաստանյան ներկայացուցիչ Արծվիկը ելույթ կունենա 16 համարի ներքո: Մրցույթին հնարավոր կլինի հետեւել ժամը 23:00-ին Հանրային հեռուստաընկերության եւ Հանրային ռադիոյի եթերում: Մրցույթն այս տարի կմեկնաբանեն Առաջին ալիքի հաղորդավարներ Ավետ Բարսեղյանն ու Գոհար Գասպարյանը, իսկ ահա հայաստանյան միավորները կհայտարարի «Եվրատեսիլ-2016»-ի ներկայացուցիչ Իվետա Մուկուչյանը: «Եվրատեսիլ-2017»-ի բեմը […]

Յունկերը Թուրքիային զգուշացրել է, թե ինչ հետևանքներ կունենա մահապատժի վերականգնումը

Եվրահանձնաժողովի նախագահ Յան Կլոդ Յունկերը զգուշացրել է, որ եթե Թուրքիայում վերականգնվի մահապատիժը, ապա վերջինս չի դառնա Եվրամիության անդամ (ԵՄ): Ըստ թուրքական «Dogan» լրատվական գործակալության՝ այդ մասին Յունկերը հայտարարել է գերմանական «Rheinische Post »թերթի հետ զրույցում: Նրա խոսքերով՝ այդ քայլով Թուրքիան ոչ միայն կհատի գոյություն ունեցող «կարմիր գիծը» այլ դա կլինի «բոլոր կարմիր գծերից ամենա կարմիրը»: […]

«Ոչ ոք ու ոչինչ չի մոռացվել»

  Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի շնորհավորական ուղերձը Հաղթանակի և խաղաղության օրվա առթիվ Հայրենական մեծ պատերազմի հարգելի վետերաններ, սիրելի համաքաղաքացիներ, մայիսի 9-ը մեր ժողովրդի համար փառավոր հաղթանակների օր ու կրկնակի տոն է, ինչի առթիվ շնորհավորում եմ բոլորիս: Պատմության ընթացքում հայը բազմիցս է ապացուցել, որ կարողանում է խաղաղ, ստեղծագործ առօրյան թողնել և կենաց ու մահու պայքար մղել […]

«Ես ինձ չեմ առանձնացնում Ղարաբաղյան պատերազմի մասնակիցներից»

«Ես ինձ վրա եմ զգացել պատերազմի դժվարությունները, եւ ինձ չեմ առանձնացնում Ղարաբաղյան պատերազմի մասնակիցներից», – այսօր  լրագրողների հետ հանդիպման ժամանակ  նշել է  Հայաստանի առաջին տիկին Ռիտա Սարգսյանը: «Ամբողջ պատերազմի ընթացքում ես գտնվել եմ Ղարաբաղում։ Ես ինձ եւ իմ երեխաների վրա եմ զգացել բոլոր դժվարությունները։ Հիշում եմ՝ ինչպես կես տոննա կշռող ռումբն ընկավ հարեւան տան վրա, […]

«Եվրատեսիլ 2017»-ը Ուկրաինա բերած Ջամալային թույլ չեն տվել անցնել կարմիր գորգով /ֆոտո/

«Եվրատեսիլ 2016»-ի հաղթող Ջամալային թույլ չեն տվել անցնել կարմիր գորգով՝ նախօրեին Կիեւում «Եվրատեսիլ 2017»-ի բացման արարողության ժամանակ։ Այդ մասին հայտնել է երգչուհու պրոդյուսեր Իգոր Տարնպոլսկին։ «Ջամալային արգելել են անցնել կարմիր գորգով։ Տարօրինակ է, այնպես չէ՞։ Արգելում են նրան, ով հաղթել է անցած տարի ու Եվրատեսիլն Ուկրինա բերել»,- գրել է պրոդյուսերը Ֆեյսբուքի իր էջում։ Թե ինչու […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Հունիսի

Ամենաընթերցված