04 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Էրդողանը սպառնացել է փակել Քուրդիստանի հետ ցամաքային սահմանը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ եթե իրաքյան Քուրդիստանի ղեկավարները չչեղարկեն  անկախության հանրաքվեի արդյունքները, ապա պաշտոնական Անկարան օդային սահմանի հետ միասին կփակի նաև ցամաքային սահմանը: Ըստ «Deutsche Welle»-ի թուրքական ծառայության՝ Էրդողանը Անկարայում այդ մասին ասել է մտավորականների հետ հանդիպման ժամանակ: «Հանրաքվեն պատճառ է,  հետևանք չէ: Նրանց մի կողմում Իրանն է, հյուսիսում՝ Թուրքիան, հարավում՝ […]

Վանաձորը թևատարած սպասում է բարեկամների՝ աշխարհի բոլոր անկյուններից

Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի շնորհավորական ուղերձը՝ Վանաձորի օրվա առթիվ:  Սիրելի վանաձորցիներ, ամենաջերմ բարեմաղթանքներս եմ հղում այս հրաշալի տոնի առթիվ։ Լոռվա գեղեցկուհին իր դարավոր կենսագրությամբ որքան, որ հին է, նույնքան երիտասարդ ու ծաղկուն է։ Ղարաքիլիսա-Կիրովական-Վանաձորի տարեգրությունը հարուստ է անուններով և մշակութային ժառանգությամբ։ Այս ամուր հիմքի վրա է վեր բարձրանում բոլորիս մեծ տունը՝ մեր Վանաձորը։ Վստահ եմ՝ […]

Թուրքիան Սիրիայի հետ սահմանին բետոնե աշտարակներ կտեղադրի

Թուրքիան Սիրիայի հետ սահմանի երկայնքով 688 կմ երկարությամբ բետոնե պատ կառուցելուց հետո, այժմ էլ սկսել է նմանատիպ պատ կառուցել 144 կմ  երկարություն ունեցող Իրանի հետ սահմանին: Թուրք-սիրիական սահմանին պատից հետո տեղադրվելու է 15 մետր բարձրությամբ 7 մետր շրջանագծով բետոնե աշտարակներ: Ըստ թուրքական «Haberler.com» լրատվական կայքի՝ այս աշտարակները, որոնք տեղադրվելու են սահմանի երկայնքով, նախատեսված են ապօրինի […]

Երևանյան դժվարամատչելի զառիթափերը մաքրվել են ԱԻՆ փրկարար ծառայության աշխատակիցների ուժերով

Համաքաղաքային շաբաթօրյակի ընթացքում մայրաքաղաքի առանձին դժվարամատչելի հատվածներ մաքրել և պատշաճ տեսքի են բերել ԱԻՆ փրկարար ծառայության Երևանի փրկարարական վարչության աշխատակիցները: ԶԼՄ-ներով նախապես տարածված տեղեկատվության համաձայն՝ մաքրման աշխատանքներն առանց խոչընդոտների անցկացնելու նպատակով առավոտյան ժամը 10-ից դադարեցվել էր երթևեկությունը Սարալանջի շրջանցիկ ճանապարհի Արմենակյան-Խորենացի փողոցների հատվածում: Հենց այդ ժամից էլ գործի են անցել փրկարարները, ովքեր հատուկ տեխնիկայով ու […]

Իրազեկում. անձնագրային գործողության համար ե՞րբ անձը կարող է դիմել նաև լիազորված անձի միջոցով

Այն դեպքում, երբ կոնկրետ անձնագրային գործողության համար անձը կարող է դիմել նաև լիազորված անձի միջոցով, պետական տուրքից բացի որևէ այլ վճար չի կարող գանձվել լիազորված անձից, նույնիսկ այն դեպքում, երբ լիազորող անձը գտնվում է օտարերկրյա պետությունում կամ լիազորագրի իսկության մեջ հավաստիանալու համար պետական մարմնի կողմից կատարվում են լրացուցիչ ստուգողական գործողություններ:   Ֆեյսբուքյան հանրագրում տեղեկացրել է […]

Բժշկական գիտաժողովը փառատոնի կնմանվի

«Հոկտեմբերի 13-15-ը Ծաղկաձորում բժշկական գիտաժողով կանցկացվի, որն իր ձևափաչով ավելի շատ փառատոնի կնմանվի»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է  Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիայի փոխնախագահ Սարգիս Աբովյանը։ Բժիշկը նկատել է, որ գիտաժողովն իր տեսակով ու մասշտաբներով աննախադեպ է, բազում ուղղություններ են ներգրավված լինելու. «Հիմնական ուղղությունները լինելու են թերապիան, ուռուցքաբանությունը, տղամարդու և կնոջ սեռական առողջությունն ու ակնաբուժությունը»։ ԵԲՀԱ-ի փոխնախագահի խոսքով՝ […]

Թալանել են ՀՀ գլխավոր դատախազության աշխատակազմի բաժնի պետի տունը. գողոնը՝ մի քանի միլիոն դրամ.

Հոկտեմբերի 6-ին գողություն է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, անհայտ անձը կամ անձինք ժամը 13։00-ից 16։00-ն ընկած ժամանակահատվածում հարմարեցված բանալիով բացել են Արշակունյաց պողոտայի 52/2 շենքի բնակարաններից մեկի դուռը և այնտեղից գողացել խոշոր չափի գումար, ոսկյա և արծաթյա զարդեր։  Կայքի՝ տեղեկություններով՝ նշված տունը պատկանում է ՀՀ գլխավոր դատախազության աշխատակազմի բաժնի պետ, 56-ամյա Նաիրա Խալաթյանին։  […]

Ուսուցչուհին սկսել է լացել՝ աշակերտների կողմից փոքրիկ ու ոչ արժեքավոր նվեր ստանալով

Կրասոնդարի շրջանի դպրոցներից մեկի ուսուցչուհուն հեռացրել են աշխատանքից, երբ վերջինը սկսել է լացել աշակերտների կողմից հասարակ ու ոչ թանկարժեք նվեր ստանալուց հետո։ Տարրական դասարանի ուսուցչուհին Ուսուցիչների օրվա առթիվ ստացած նվերից չի գոհացել եւ վերադարձրել է փոքրիկ ծաղկեփունջն ու ծրարով գումարը։  Ծնողները այդ մասին պատմել են իրենց ծանոթներին, եւ երբ դպրոցի տնօրենն իմացել է միջադեպի մասին, […]

Գրչի մեկ հարվածով մարդ կփրկվի. ցմահ դատապարտյալները` Սերժ Սարգսյանին

Ցմահ դատապարտյալ Ստեփան Գրիգորյանը , ով հավատում է, որ գործող օրենսդրության համաձայն մի օր կհայտնվի ազատության մեջ ու կգրկի իր ընտանիքին Henaran.am-ին է ուղարկել մի նամակ, որտեղ ցմահ դատապարտյալների կոչն է ուղղված ՀՀ նախագահին. «Ցմահ դատապարտյալներիս կոչը ՀՀ նախագահին. Պրն նախագահ, այսօր շատ ցմահ դատապարտյալներիս ազատության հարցը փաստացի կախված է Ձեր կամքից։ Այսօր դատական համակարգի […]

Էջմիածնի քաղաքապետը պատրաստ է համագործակցել

Շարունակվում են քաղաքի օրվա միջոցառումները համայն հայության հոգեւոր կենտրոն Էջմիածնում: Տոնի շրջանակներում այսօր գործակցության հուշագիր ստորագրվեց Էջմիածնի քաղաքապետարանի պատմաազգագրական թանգարանի եւ Բաթումի հնագիտական թանգարանի միջեւ: Ըստ այդմ թանգարանները համատեղ գիտական աշխատանքներ կկատարեն եւ կհամագործակցեն մշակույթի ոլորտում: Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը կարեւորեց այսօրինակ գործակցությունն` ընդգծելով, որ հայերն ու վրացիները միեւնույն քաղաքակրթական դաշտում գտնվող հոգեհարազատ ժողովուրդներ են:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի