Դեպքը տեղի է ունեցել մինչև 2013 թվականը. ոստիկանությունը՝ սպիտակագլուխ անգղերի որսի մասին
Ոստիկանությունն արձագանքել է հոկտեմբերի 4-ին «Econews.am» լրատվական կայքում տեղադրվել էր «Ահազանգ. որսացել են Կարմիր գրքում գրանցված սպիտակագլուխ անգղեր» հոդվածին, որտեղ առկա էին նաեւ որս կատարողների նկարներ՝ անգղերը ձեռքներին: Ոստիկանության հաղորդագրության մեջ ասվում է. «Պարզվել է նշված երեք անձանցից երկուսի ինքնությունը՝ Ա. Մկրտչյան եւ Յ. Պողոսյան: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ երրորդ անձի ինքնությունը պարզելու եւ հայտնաբերելու ուղղությամբ: […]





































