19 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Որևէ բան կեղծելու կարիք չկա. Վիգեն Սարգսյան

 Սպաների բնակարանային ապահովման հարցը շարունակում է մնալ հարցերի հարցը: Այս մասին այսօր «Զինապարտության և զինվորական ծառայության մասին օրենսդրական նոր կարգավորումների վերաբերյալ» թեմայով հրավիրված խորհրդարանական լսումներին հայտարարեց Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: Վերջինս հայտնեց՝ բազմաթիվ սպաներ հերթագրվել են՝ հույս ունենալով երբևէ բնակարան ստանալ: «Հետևողական գործ է արվել այս ուղղությամբ, բայց տարիների ընթացքում մոտ 1700 սպա բնակարան է ստացել: Բնակարանների ապահվումը բավական մեծ բեռ է եղել, բայց չեմ կարծում՝ այս տարբերակը բավարար է եղել խնդիրը լուծելու համար»,-ասաց նախարարը և նկատեց, թե կարգավորումները, թե նվազագույն շեմ պետք է լինի և այլն, ձևավորել են մեծ խնդիր, քանի որ սպան արհեստականորեն վատթարացրել է իր բնակարանային պայմանները, օտարել է բնակարանը, չի գրանցել իրեն հասանելիք ժառանգությունը և այլն. և այլն, որպեսզի ցույց տա, որ բնակարանի ունի կարիք:

«Մենք առաջարկում ենք այս կարգը փոխարինել հատուկ բնակարանային ծրագրով, որի մանրամասները դեռ քննարկվում են և մինչև ամսվա վերջ կավարտենք քննարկումները և նոյեմբերին լայն հասարակության դատին կներկայացնենք»,-ասաց Սարգսյանը:

Նախարարը մի քանի մանրամասներ ներկայացերց, թե ինչ է քննարկման դրվել: Ըստ նրա, կառաջարկվի մինչ օրս գործած հիփոթեքային ծրագրերից անհամեմատ լավ պայմաններով հիփոթեքային ծրագիր: «Իսկ դրանից կարող են օգտվել բոլոր սպաները, անկախ նրանից հայրական տուն ունի, չունի, հատուկ է վատթարացնում, թե ոչ, ծառայության ընթացքում մեկ անգամ իրավունք ունի այդ ծրագրից օգտվելու, այսինքն՝ որևէ բան կեղծելու կարիք չկա»,-ասաց նախարարը: Վիգեն Սարգսյանը նշեց, որ եթե ծրագիրը հաստատվի, կոպիտ հաշվարկով սպան ծրագրում գրանցումից հետո երրորդ տարում արդեն ֆիզիկապես կստանա բնակարան և դրա համար վճարելու է միայն մայր գումարը, ընդ որում, որոշակի զեղչով՝ 20 տարիների ընթաքցում, այսինքն՝ ամսական մոտ 60-70 հազար դրամ վճարելով երրորդ տարում կստանա: Վիգեն Սարգսյանը նշեց, որ եթե սպան առաջնագծում է ծառայում և ստացել է ծառայողական բնակարան, կարող է Երևանում ստացած բնակարանը նաև վարձով տալ և վարձավճարից էլ բնակարանի վարկը վճարել:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ