21 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Ադրբեջանում նոր սկանդալ է հասունանում Մեծ Հայքի շուրջ

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․

«Ադրբեջանում չեն հանդարտվում կրքերը 10-րդ դասարանցիների համար հրատարակված “Համաշխարհային պատմություն” գրքի շուրջ,որտեղ,ինչպես նշում էին ալիևյան ԶԼՄ-ների ներկայացուցիչները խմբագրի վրիպման պատճառով քարտեզներից մեկի վրա “տեղադրվել” է ծովից ծով ձգվող ՄԵծ Հայքը…Ի դեպ,այդ անթույլատրելի վրիպակը,որն ադրբեջանցիներին պատճառել է աննակրագրելի ցավ,տեղ է գտել միայն գրքի ռուսերենով հրատարակված վարկածում… Ադրբեջաներենով և վրացերենով հրատարակություններում այդ “սխալը” չկա…
Քանի որ ազերիական ԶԼՄ-ները չեն կարող հանդարտվել,ապա Մեծ Հայքի քարտեզում հայտնվելու վերաբերյալ պարզաբանումներ է արել գրքի հեղինակը՝Քյամրան Ասադովը…Բայց,ինչպես ասում են,ավելի լավ է սույն պատմաբանը լռեր…Փորձելով բացատրել,թե ինչու է Մեծ Հայք անվանումը տեղ գտել Ադրբեջանում հրատարակված դպրոցական դասագրքում Քյամրանը պատասխանել է Գալուստ Սահակյանի ոճով…”Միանշանակ հայտարարում եմ,որ գրքում ոչ մի սխալ չկա…Այնտեղ տեղադրված է Հռոմեական կայսրության քարտեզը…Այնտեղ նշված են շրջաններ,որոնք մտել են Հռոմեական կայսրության կազմի մեջ…Այդ շրջաններից մեկը անվանվել է Հայաստան…Բայց դա ներկայիս Հայաստանը չէ…”,-փորձել է չքմեղանալ Ասադովը…Այսինքն,ըստ ազերի խմբագրի,քարտեզի վրայի Հայաստանը ներկայիս Հայաստանի հետ ոչ մի աղերս չունի…Զարմանալ պետք չէ,քանի որ թուրք-ազերիական պատմագրությունը “գլոբուսից” դուրս է…Քյամրանի մտքի հաջորդ գոհարներին նույնիսկ չեմ էլ անդրադառնա,քանի որ դրանք մեկնաբանելն ուղղակի ամոթ է…
Գրքի հեղինակի անողնաշար և անգրագետ փորձերը քարտեզում պատկերված Հայաստանը ներկայացնել որպես հռոմեական պրովինցիա հօդս են ցնդում քարտեզն ուսումնասիրելիս (լուսանկար)…Նախ,դասագրքում պատկերված քարտեզում ներկայացված են Հռոմեական կայսրության արևելյան պրովինցիաները,այլ ոչ թե ողջ Հռոմեական կայսրությունը,որոնք կանաչ և նարնջագույն են պատկերված…Իսկ Հռոմի հարևան երկրները՝ Հայաստանը,Ասորեստանը,Միջագետքը “գունազարդված” չեն…Խղճուկ վիճակում հայտնված Ասադովը լրագրողներին հայտարարել է,որ գրքում իրոք կոպիտ սխալ է թույլ տրվել՝բացակայում են Աղվանքը և Ատրպատականը…
Սեփական պատմություն չունեցող ադրբեջանցիները կաշվից դուրս են գալիս պատմություն հորինելու համար և շատ դեպքերում հայտնվում են վատ վիճակում…»։

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ