04 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Պոլսո պատրիարքական տեղապահ Բեքչյանը նամակ է հղել պատրիարքի հավանական թեկնածուներին

Պոլսո հայոց պատրիարքական տեղապահ  Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը պատրիարքի ընտրությունների հետ կապված նախապատրաստական աշխատանքների շրջանակներում նամակ է ուղարկել իրենց թեկնածությունն առաջադրելու իրավունք ունեցող հոգևորականներին։ Թուրքիայում լույս տեսնող հայկական «Ակոս» թերթի կայքի տեղեկացմամբ՝ պատրիարքական ընտրություններում թեկնածություն կարող են դնել այն հոգևորականները, ովքեր ծնվել են Թուրքիայում կամ որոնց ընտանիքը ծագումով Թուրքիայից է։ Այս չափանիշին համապատասխանում են 11 հոգևորական։ […]

Ինչ անակնկալներ է խոստանում եղանակը

Հոկտեմբերի 7-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: 11-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև: Քամին հարավ-արևմտյան՝ 3-8մ/վ: Օդի ջերմաստիճանը 7-9-ը կբարձրանա 5-7, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 7-9 աստիճանով, 11-ի ցերեկը կնվազի 3-4 աստիճանով:

Ագրամունտի անփառունակ «վախճանը»

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․ «ԵԽԽՎ նախագահ, հայտնի կաշառակեր և ադրբեջանական լոբբիստ Պեդրո Ագրամունտը չսպասելով երկուշաբթի օրը տեղի ունենալիք իր`ԵԽԽՎ նախագահի պաշտոնից հեռացման քվեարկությանն, այսօր ինքնակամ լքել է այն…Ագրամունտը ԵԽԽՎ առաջին նախագահն էր ում այդ կառույցը հայտնել էր իր անվստահությունը և սպառնացել հեռացնել պաշտոնից,եթե վերջինս ինքնակամ այն չլքի… Իսպանիան ներկայացնող սույն երեսփոխանը […]

ՌԴ-ի 36-ամյա քաղաքացուն բռնաբարել են Նոյեմբերյանում BMW մակնիշի ավտոմեքենայի սրահում

Մոսկվայի 36-ամյա բնակիչ Սոֆյա Ոսկրեսենսկայան դիմել է ոստիկանության Երևան քաղաքի վարչություն և հայտնել, որ հոկտեմբերի 4-ին ժամը 21:30-ի սահմաններում ոմն Արթուրն իր BMW մակնիշի ավտոմեքենայի սրահում Տավուշի մարզի Նոյեմբերյանի ոլորաններում բռնություն է գործադրել իր նկատմամբ և իր կամքին հակառակ սեռական հարաբերություն է ունեցել իր հետ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փաստի առթիվ ոստիկանության Տավուշի մարզային […]

Էրդողանը մեկնում է Ուկրաինա

Հոկտեմբերի 9-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը  պաշտոնական այցով մեկնելու է Ուկրաինա: Թուրքական «Dogruhaber» լրատվամիջոցը, հաղում անելով Թուրքիայի նախագահականին, նշում է, որ Էրդողանը Ուկրաինայում կմանսկացի Թուրքիա-Ուկրաինա բարձր մակարդակի ռազմավարական խորհդր 6-րդ ժողովին: Թուրքիայի նախագահը հանդիպումներ կունենա Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի,  խորհրդարանի նախագահ Անդրեյ Պարուբիի, վարչապետ Վլադիմիր Գրոյսմանի հետ: Էրդողանը նաև հանդիպում կանցկացնի Ուկրաինայի թուրքերի հետ: […]

Ինչո՞ւ Աստված չի պաշտպանում ձեզ

Երբ դուք պաշտպանություն չեք գտնում, հարցրեք ձեզ. արդյո՞ք սուրբ բաները սուրբ եք պահել, թէ՞ չեք խորացել, թեթև եք նայել ու արել եք այն, ինչ Դուք եք ուզել: Աստուծո Խոսքը շատ հստակ ասում է. «Այն ամենը, ինչ սուրբ է, պահեցեք սրբությամբ, եւ դուք պիտի սրբանաք. նրանք, ովքեր սովորեն այդ բաները, պաշտպանություն պիտի գտնեն։ (Իմստ 6:11): Արմեն […]

Տրվել է կեղծված սննդամթերքը շուկայից ետ կանչելու կարգադրագիր

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը, պետական վերահսկողության շրջանակներում, դիտարկում է իրականացրել «Հայրենյաց Բարիքներ» ՍՊԸ-ում: Լաբորատոր փորձաքննության նպատակով՝ պատրաստի արտադրանքի խմբաքանակից (տոմատի մածուկ՝ արտադրված ГОСТ Р 54678-2011 նորմատիվ փաստաթղթով 02.2017-ին) կատարվել է նմուշառում: Փորձաքննութան արդյունքներով՝ տոմատի մածուկը լուծված չոր նյութի զանգվածային մաս և քլորիդների  զանգվածային մաս ցուցանիշներով չի համապատասխանել նորմատիվ փաստաթղթով սահմանված պահանջներին. տոմատի մածուկի […]

Մարդկանց կանգնեցնում են փաստի առաջ. քմահաճության զոհերը

«Հայաստանում 120-150 հազար աջ ղեկով մեքենա կա, որոնք, ի դեպ, ավելի որակով են, քան, օրինակ, երթուղային տրաքած գազելները, տաքսիները կամ 70-80-ականների ռուսական արտադրության մեքենաները: Տասնյակ տարիներ թույլատրվել, ավելին` խրախուսվել է դրանց ներկրում` ընդ որում օրենքի խախտումով, քանի որ Հայաստանում երթևեկությունը աջակողմյան է: Թույլատրվել է, քանի որ միլիոնավոր դոլարներ են մուտքագրվել պետական բյուջե դրանց մաքսազերծումից, համարանիշեր […]

Արմավիրի մարզպետը վարչապետին է ներկայացրել հանձնարարականների կատարման ընթացքը

ՀՀ Արմավիրի մարզում օգոստոսի 4-ին տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում ներկայացված հանձնարարականների կատարման ընթացքն այսօր վարչապետ Կարեն Կարապետյանին է ներկայացրել Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը: Մարզպետը նախ անդրադարձել  է հոկտեմբերի 1-ի դրությամբ գյուղատնտեսական մթերքների արտադրության համեմատական ցուցանիշներին՝ նշելով, որ նախորդ տարվա համեմատ, բացառությամբ հացահատիկի և հատիկաընդեղենի, մնացած բոլոր մշակաբույսերի արտադրանքի ծավալների մասով դրական աճ է արձանագրվել: Վարչապետը […]

Օրվա կերպարը․ Ամալ Քլունին՝ Versace-ի զգեստով /ֆոտո/

Հայտնի փաստաբան Ամալ Քլունին երկվորյակ երեխաների լույս աշխարհ գալուց հետո ոչ շատ հաճախ է հանրության առաջ ներկայանում։ Նա եւ հոլիվուդյան դերասան Ջորջ Քլունին ապրում են Անգլիայում՝ Էլլայի եւ Ալեքսանդրի հետ։  Սակայն օրերս Ամալ Քլունին այցելել է Լոս-Անջելեսում Versace-ի միջոցառմանը։    Ամալը կրել է Versace-ի վինտաժային զգեստներից եւ փայլել է դրանով։   

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի