04 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Գյումրին՝ առանց ջուր

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի կանխարգելման  աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հոկտեմբերի 10-ին ժամը 10.00-ից մինչև հոկտեմբերի 11-ը ժամը 07.00-ն կդադարեցվի Գյումրի քաղաքի` Մուշ թաղամասի ջրամատակարարումը, իսկ Օդանավակայան թաղամասում, Երևանյան խճուղում, Նոր Ավան թաղամասում, Երկաթ-Գծի ավանում, Վ. Սարգսյան, Անտառավան, Գորկու, Տերյան, Գ.Նժդեհի, Սայաթ-Նովայի, Տիգրան Մեծի, Խրիմյան Հայրիկ, Մուսայելյան փողոցներում, Հաղթանակի պողոտայում […]

Խոշոր հրդեհ Մոսկվայի առեւտրի կենտրոնում․ մեքենաներ են պայթել /տեսանյութ/

Նախօրեին խոշոր հրդեհ է բռնկվել Մոսկվայի «Սինդիկա» առևտրային կենտրոնում։ Հրդեհի հետեւանքով առեւտրի կենտրոնն ամբողջովին ոչնչացել է, այն այնքան ուժգին է եղել, որ ստորգետնյա ավտոկայանատեղիում կայանված մի քանի մեքենա պայթել է։ Բացի այդ, փլուզվել է 300 քառակուսի մետր շինություն: Հրդեհը հնարավոր է եղել տեղայնացնել ու մարել միայն այսօր վաղ առավոտյան։ Հրդեհի արդյունքում 3 հոգի վիրավորվել է։ […]

Ուշագրավ իրադարձություն Մհեր Ենոքյանի գործում

ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը նախորդ շաբաթվա իրադարձությունը համարում է ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանի փոքրիկ հաջողությունը դատական նիստի ժամանակ: «Մենք ունենք ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյան, նա արդեն 21 տարի բանտարկված է, 2 անգամ փախուստի փորձ է արել, այս շաբաթ փոքրիկ հաղթանակ է եղել, և ես հավատում եմ, որ հաջողություն կլինի նրա գործում: Սա ուշագրավ […]

Մեծ աղմուկ Բաքվում

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի նախագահ, քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը Ֆեյսբուքի հանրագրում գրում է․ «Ադրբեջանի դպրոցների 10-րդ դասարանի պատմության դասագրքրում “անուշադրաբար” տեղ է գտել տարածաշրջանի հնագույն, իրական քարտեզը, որտեղ ծովից ծով Հայաստանն է ու հասնում է մինչև Ափշերոնյան թերակղզի՝ Բաքվի տակերը: Քարտեզի վրա ոչ միայն Ադրբեջանը, այլ նաև Թուրքիան չկա: Բարձրացված աղմուկի պատճառով այն այժմ հանում […]

Դուք ծնվել եք Ստեփանակերտում, պարզ չէ՝ որտեղ եք անցկացրել Ձեր մանկությունը. հարցեր վարչապետին

«Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի  տեղեկատվություն ստանալու հարցում է արել ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին, որը ներկայացնում ենք առանց խմբագրման:  ՀՀ վարչապետ պարոն Կարեն Կարապետյանին, Կառավարության տուն 1, Հանրապետության հրապարակ, Երևան, 0010, Հայաստանի Հանրապետություն Տեղեկատվություն ստանալու հարցում Հարգելի պարոն Կարապետյան, Համացանցում տարածված լուրերի համաձայն՝ Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Բաբայան փողոցի և Ազատության պողոտայի խաչմերուկին հարող […]

Վիրահայոց թեմի առաջնորդն անսխալական չէ

Հայ մեծանուն բանաստեղծ Հովհ. Թումանյանը, քննարկելով հայերենի ուղղագրության վերաբերյալ Խորհրդային Հայաստանի լուսժողկոմի 1922 թ. դեկրետը, ինչպես նաև բոլշևիկների պատվերով և համապատասխան ճնշումների արդյունքում հայ մեծանուն գիտնական Մ. Աբեղյանի կողմից հայերենի ուղղագրության փոփոխման առթիվ արված առաջարկը, հայտնել էր իր անհամաձայնությունը և իր դժգոհությունն արտահայտել հետևյալ տողերով.  «Ես, որպես հայ գրող և Հայ Գրողների միության նախագահը` գալիս […]

Մահացել է

ՀՀ մշակույթի նախարարությունը խոր վշտով տեղեկացնում է, որ հոկտեմբերի 6-ին, 92 տարեկան հասակում կյանքից հեռացել է Հայաստանի Հանրապետության ժողովրդական նկարիչ, խեցեգործ, գեղանկարիչ Հմայակ Գուրգենի Բդեյանը: Հմայակ Բդեյանի մահվան կապակցությամբ կստեղծվի թաղման կառավարական հանձնաժողով:

Օդերեւութաբանների կանխատեսումը

Հոկտեմբերի 9-ին և 13-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հոկտեմբերի 10-12-ը և 13-ի գիշերը առավելապես հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Քամին հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է ուժգնացում՝ 15-20 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 9-ին կբարձրանա 2-3 աստիճանով:  

Հրդեհ Բաղրամյան պողոտայում. կա զոհ

Հոկտեմբերի 9-ին, ժամը 06:59-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայի թիվ 68 շենքի 3-րդ հարկի բնակարաններից մեկում: Դեպքի վայր են մեկնել չորս մարտական հաշվարկ և արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 07:41-ին, մարվել՝ 07:50-ին: Այրվել են 47-րդ բնակարանի (2-րդ հարկ) ննջասենյակը (մոտ 20 քմ) և խոհանոցը (6 քմ)՝ […]

Իրաքը Թուրքիայից և Իրանից պահանջել է փակել Քուրդիստանի հետ սահմանները

Իրաքը պահանջում է, որ Թուրքիան և և Իրանը փակեն Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության (ՀԻՔԻ-IKBY) հետ ունեցած սահմանները։ Թուրքական «Gazetevatan.com» լրատվակայքի տեղեկացմամբ՝ Իրաքի արտգործնախարարությունը նման  պահանջով պաշտոնական գրություն է ուղարկել Բաղդադում Թուրքիայի և Իրանի դեսպանատներ։ Իրաքի ԱԳՆ խոսնակ Ահմեթ Մահջուբի կողմից հրապարակված հայտարարության համաձայն՝ ԱԳՆ-ն պահանջել է նաև դադարեցնել նորանկախ Քուրդիստանի հետ առևտրային հարաբերությունները, այդ թվում՝ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի