04 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ընտանեկան բռնության մտահոգիչ տվյալներ

«Վաղուց հասունացել էր նման օրենք ընդունելը: 2012-2016 թթ պաշտոնապես ոստիկանության կողմից գրանցվել է ընտանեկան բռնության 3571 դեպք: Այն, որ այս առումով ստվերային թվերը շատ ավելի մեծ են, դա անխոս է, և դրա մասին շատ հետազոտություննե են խոսում»,-այսօր «Ընտանեկան բռնության դեմ պայքար. իրականացված աշխատանքներ և հետագա քայլեր» թեմայով հանրային քննարկմանը հայտարարեց Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը: Նա նշեց, […]

«Ծայրահեղ անհեթեթ ձևակերպում է, որ այս օրենքով երեխաներին վերցնելու են ընտանիքներից» (տեսանյութ)

«Ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ Արդարադատության նախարարությունն այսօր քննարկում է կազմակերպել: Օրենքի նպատակն, ինչպես լրագրողների հետ ճեպազրույցում նշեց ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը, նպատակ ունի կանխարգելել բռնությունն ընտանիքում, որը կա ամբողջ աշխարհում: Նա նշեց, որ այդ երևույթն ունի բազում արմատներ, ու դրա դեմ 30 տարի շարունակ […]

Hurriyet. Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը Թուրքիայի ժողովրդավարացման անհրաժեշտ պայմաններից էր

Հոկտեմբերի 10-ին լրանում է 2009թ․ Ցյուրիխում ստորագրված հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման արձանագրությունների ստորագրման 8-րդ տարին։ Այս առիթով թուրքական «Hürriyet» թերթի սյունակագիր Ունալ Չևիքյոզը անդրադարձել է հայ-թուրքական արձանագրություններին և հարաբերությունների կարգավորման հնարավոր հեռանկարներին։ Հիշեցնում է, որ այդ արձանագրություններով նախատեսվում էր երկկողմ հարաբերությունների զարգացում և Հայաստանի ու Թուրքիայի միջև դիվանագիտական կապերի հաստատում։ Սակայն դրա համար անհրաժեշտ էր, որ […]

Սամվել Բաբայանը դատարանում ցուցմունք կտա /տեսանյութ/

Երևանի Կենտրոն և Նոր Նորք  վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվող Սամվել Բաբայանի և մյուսների գործով շարունակվող դատական նիստն այսօր հետաձգվեց եւ նշանակվեց հոկտեմբերի 16-ին: Դատավորը փողերի լվացման դրվագով ամբաստանյալներին  ասաց, որ պատրաստվեն, քանի որ հաջորդ դատական նիստին ամբաստանյալների քննությունն է:  Հաջորդ  հարցաքննվելու են Սանասար Գաբրիելյանը, Սամվել Բաբայանն ու Արմեն Պողոսյանը: «Առաջինը ես եմ խոսելո՞ւ»,-հարցրեց […]

Հայաստանում մեքենաների 35%-ն է աջ ղեկով

«Վարորդի ընկեր» իրավապաշտպան ՀԿ  փոխնախագահ Դավիթ Պեդանյանի խոսքով՝ մեր երկրում բոլոր տիպի մեքենաների ներկրումն արգելված չէ: «Աջ ղեկով մեքենաների թերությունը վազանց կատարելն է:  Բայց ձախ կողային հայելիի մոտ տեսախցիկ  դնելով՝ կարելի է խնդիրը լուծել: Մյուս թերությունն այն է, որ   կայանատեղիից դուրս գալիս  տեսանելիության մեռյալ գոտին ավելի մեծ  է: Այսինքն՝ ձախ ղեկով մեքենաների դեպքում  կայանատեղիից դուրս […]

Բերլուսկոնիի օրիգինալ նվերը Պուտինին՝ 65-ամյակի կապակցությամբ /ֆոտո/

Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բերլուսկոնին նախօրեին Սոչի է ժամանել՝ շնորհավորելու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ծննդյան օրը, ում հետ վաղեմի ընկերներ են։ Բերլուսկոնին Պուտինին 65-ամյակի կապակցությամբ վերմակ է նվիրել, որը ձեռքի աշխատանք է՝ իր ու Պուտինի պատկերով, գրում է РИА Новости-ն։ Վերմակի ստեղծման աշխատանքները տեւել են 6 ժամ։       

«Ասաց՝ կեղտոտ փողեր են, ենթադրել եմ, որ գողացված փողեր են». Սամվել Բաբայանի գործով դատ/տեսանյութ/

Երևանի Կենտրոն և Նոր Նորք  վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ հոկտեմբերի 9-ին Սամվել Բաբայանի եւ մյուսների գործով փողերի լվացման մասով  ամբաստանյալ Դավիթ Հարությունյանը հրաժարվեց դատարանում ցուցմունք տալ և խնդրեց հրապարակել իր նախաքննական ցուցմունքները: Նշենք, որ  ըստ մեղադրանքի Դավիթ Հարությունյանը  օգնել է ամբաստանյալներից Կարեն Քոչարյանին Մոսկվայից 5 հազար եվրո Երեևան տեղափոխելու հարցում: Նախաքննության ընթացքում Դավիթ […]

Մեր երկրում 89 հազար 400 քաղաքացի աշխատանք է փնտրում

Այսօր   Կառավարության 3-րդ մասնաշենքի դիմաց՝ Նալբանդյան-Հանրապետության փողոցների հարակից պուրակում,   բացվեց աշխատանքի տոնավաճառ։ Այն կազմակերպվել էր ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Զբաղվածուան պետական գործակալության նախաձեռնությամբ։ Տոնավաճառին  ներկայացվում է մոտ 965 թափուր աշխատատեղ։ Զբաղվածության պետական գործակալության պետ Արտակ Մանգասարյանը լրագրողների հետ զրույցում նշեց՝ տոնավաճառւ ընթացքում գործատուները  վերցնում են գործազուրկ քաղաքացիների տվյալները, որպեսզի հետագայում անհրաժեշտության պատագայում կապ հաստատեն վերջիններից հետ։  «Հիմնականում միջինը 50-60 տոկոսն են տեղավորվում  աշխատանքի։ […]

Արցախի ԱԳ նախարարը Քալիֆորնիայի նահանգի պատգամավորների հետ քննարկել է Արցախի ճանաչման հարցը

Հոկտեմբերի 8-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանն ընդունել է ամերիկյան Կալիֆորնիա նահանգի օրենսդիր մարմնի անդամներին։ Ողջունելով Կալիֆորնիայի խորհրդարանականների այցն Արցախ՝ ԱԳՆ ղեկավարն ընդգծել է Արցախի անկախության սատարմանն ուղղված Կալիֆորնիայի Վեհաժողովի և Սենատի համատեղ բանաձևի ընդունման կարևորությունը և համոզմունք հայտնել, որ Արցախի անկախության միջազգային ճանաչումը կարևոր ներդրում կհանդիսանա տարածաշրջանում խաղաղության և անվտանգության ամրապնդման գործում։  […]

Արցախի ՊԲ հրամանատարը տեղափոխվել է հիվանդանոց

Արցախի Պաշտպանության բանակի հրամանատար Լեւոն Մնացականյանն այսօր՝ հոկտեմբերի 9-ին, տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: Այս տեղեկությունը  Henaran.am-ի  հետ զրույցում հաստատեցին հիվանդանոցից: Հիվանդանոցից տեղեկացնում են, որ Լեւոն Մնացականյանը պլանային ստուգում է անցնում, նա այսօր մնալու է ԲԿ-ում:  

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի