25 Հուլիսի, Saturday, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Արա Բաբլոյանն ընդունել է ԱՄՆ Քալիֆորնիա նահանգի խորհրդարանական պատվիրակությանը

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հոկտեմբերի 6-ին ընդունել է ԱՄՆ Քալիֆորնիա նահանգի խորհրդարանական պատվիրակությանը: Արա Բաբլոյանը, ողջունելով պատվիրակության անդամներին խորհրդարանում, կարեւորել է Հայաստանի եւ ԱՄՆ-ի տարեցտարի ամրապնդվող հարաբերությունները՝ այդ հարցում ընդգծելով հայկական սփյուռքի ներկայությունը եւ նշանակալի դերը: ՀՀ ԱԺ նախագահի խոսքով՝ ԱՄՆ-ի հետ ընդլայնվում են ոչ միայն քաղաքական, այլեւ մշակութային, կրթական և տնտեսական հարաբերությունները: Արա […]

Մշտապես ցուցումներ են տվել և՛ Ժիրայր Սեֆիլյանը, և՛Վարուժան Ավետիսյանը

Շենգավիթ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր` հոկտեմբերի 6-ին  շարունակվեց Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով դատաքննությունը։ Դատարանը քննեց  վկա Աննա Ա.-ին: Վկայի խոսքով`  Ժիրայր Սեֆիլյանի եւ Վարուժան Ավետիսյանի  հետ աշխատանքային հարաբերություններ է ունեցել՝ աշխատելով «Նախախորհրդարան» եւ «Առանցք» հասարակական կազմակերպություններում` որպես թարգմանիչ, լուսաբանել է «Հիմնադիր Խորհրդարան»-ի միջոցառումները՝ երթերը, ցույցերն ու հանրահավաքները: Վկայն հայտնեց, որ իրեն աշխատանքի […]

Մեղադրանք է առաջադրվել 48-ամյա տղամարդու սպանության համար

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով այսօր մեղադրանք է առաջադրվել 48-ամյա տղամարդու սպանության համար: Հանցագործության գործիք հանդիսացող ատրճանակը հայտնաբերվել է: Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2017թ. հոկտեմբերի 3-ին որովայնի հրազենային վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել Նորագավիթի բնակիչ Ս.Ավագյանը՝ ծնված 1969 թ., ով հոկտեմբերի 4-ի առավոտյան, առանց գիտակցության […]

Կառավարությունը շահագրգռված է ստեղծելու այնպիսի միջավայր, որտեղ երիտասարդները կկարողանան դրսևորվել ու մասնակցել երկրի զարգացման գործին. Կարեն Կարապետյան

Վարչապետ Կարեն Կարապետյանը ներկա է գտնվել Երևանում «Ազգային մրցունակություն. Ձևավորի՛ր առավելությունդ» խորագրով անցկացվող Համաշխարհային տնտեսական ֆորումի «Shape Eurasia-2017» համաժողովի աշխատանքներին:   Ողջունելով համաժողովի անցկացումը մեր երկրում՝ վարչապետը գոհունակությամբ է նշել, որ «Global Shapers» երևանյան կենտրոնը գործունեության 5 տարիների ընթացքում կայացել է ու պատիվ ունի հյուրընկալել համաժողովի մասնակիցներին: «Արդեն 47 տարի է Համաշխարհային տնտեսական ֆորումը ստեղծել […]

Կասեցվել է հացի արտադրության և մանկապարտեզի հանրային սննդի կազմակերպման գործունեությունը

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից իրականացված պետական վերահսկողության շրջանակներում՝ նախօրեին կասեցվել է անհատ ձեռնարկատերեր Հայկանուշ Անտոնյանի  (ք. Երևան)  և Նելլի Պողոսյանի (ք. Երևան)՝ հացի արտադրամասերի  արտադրական գործունեությունը: Այդ արտադրամասերում արձանագրվել են սննդամթերքի արտադրությանը ներկայացվող սանիտարահիգիենիկ պահանջների կոպիտ խախտումներ, նաև՝ չփաթեթավորված հացը չի ունեցել տեղեկատվական թերթիկ: Ստուգման արդյունքում խախտումներ են հայտանբերվել նաև «Գյումրի համայնքի […]

«Աշխա՛րհ, կանգնի՛ր, իջնող կա»

Աշխա՛րհ, կանգնի՛ր, իջնող կա: Պավլիկ ու Արամ Մանուկյանների փաստաբանը հայտարարել է, որ վերջիններիս պետք է ռազմագերիների կարգավիճակ տալ: Այն, որ «Սասնա ծռերի» դատավարության ողջ պրոցեսը վաղուց արդեն կրկես է հիշեցնում, նորություն չէ: Նորություն չէ նաև այն, որ դրանց փաստաբաններին հանգիստ կարելի է ներկայացնել Օսկարի՝ փայլուն դերասանական խաղի համար: Նրանց արած շոուները ոչ մի աղերս չունեն […]

Նախագահն ընդունել է ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարարին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության արդյունաբերության և առևտրի նախարար Դենիս Մանտուրովին, ով Հայաստան է ժամանել Հայ-ռուսական միջտարածաշրջանային վեցերորդ և Եվրասիական գործընկերության երկրորդ միջազգային համաժողովներին մասնակցելու նպատակով:  Հանրապետության Նախագահը ողջունել է հյուրին և կարևորել հայ-ռուսական համագործակցության ընդլայնմանն ու զարգացմանն ուղղված երևանյան վերոնշյալ համաժողովների անցկացումը, որոնք, Նախագահի համոզմամբ, դարձել են երկու երկրների տարածաշրջանների տեղական իշխանությունների, գործարար […]

Արփինե Հովհաննիսյանը մասնակցել է Վենետիկի հանձնաժողովի 112-րդ լիագումար նիստին

ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Արփինե Հովհաննիսյանը հոկտեմբերի 6-ին մասնակցել է «Ժողովրդարավարություն իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի՝ Վենետիկի հանձնաժողովի 112-րդ լիագումար նիստին: Նիստի ընթացքում Արփինե Հովհաննիսյանը հանդես է եկել զեկուցմամբ՝ ներկայացնելով ՀՀ Սահմանադրության նոր դրույթների լիարժեք կենսագործման համար անհրաժեշտ իրավական ակտերի մշակման եւ ՀՀ Ազգային ժողովում դրանց քննարկման ընթացիկ իրավիճակը:  Ազգային ժողովի փոխխոսնակը բարձր է գնահատել […]

Գիշերն անհայտ անձիք մտել են Վարուժան Ավետիսյանի բնակարան

«Հիմնադիր խորհրդարանի» անդամ Սյուզան Սիմոնյանը շտապ հաղորդագրություն է տարածել. «Ծառայությունների 37-թվականին հարիր գործելաոճը շարունակում է հիմնավորապես հաստատվել Հայաստանում։ Այսօր՝ հոկտեմբերի 6-ի գիշերը, անհայտ անձինք փորձել են ներթափանցել Վարուժան Ավետիսյանի ընտանիքին պատկանող բնակարան, երբ ընտանիքի անդամները քնած են եղել։ Բնակարանի մուտքի դռան կողպեքի պտուտակները Վարուժան Ավետիսյանի ընտանիքի անդամները քանդած են հայտնաբերել առավոտյան։  Դեպքը խոսում է նարիմանովյան […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Հունիսի