Հանդիպումն ու երաշխիքներն իրար հետ չի կարելի կապել.Շավարշ Քոչարյան/տեսանյութ/
«Հանդիպումն ու երաշխիքներն իրար հետ չի կարելի կապել, բայց ընդհանուր առմամբ, իհարկե, գործընթացը երաշխիքների հետ կապված է»,-այսօր՝ հոկտեմբերի 12-ին Կառավարության նիստից հետո, անդրադառնալով Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների սպասվող հանդիպմանը, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը:
Անդրադառնալով Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածություններին, նա նկատեց. «Կրակի դադարեցման ռեժիմը եւ ռազմական գործողությունների դադարեցման ռեժիմը ամրապնդելու մասին կա 1995 թվականի եռակողմ համաձայնագիր՝ Արցախ-Հայաստան-Ադրբեջան, որը, ըստ էության, Ադրբեջանի միջազգային պարտավարությունն է: Դեռ այդ ժամանակ Ադրբեջանը պարտավորվել էր, որ պետք է այդպիսի մեխանիզմներ դրվեն»:
Մանրամասները՝ տեսանյութում: