29 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

«Հետևողական պետք է գնանք»

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության այսօրվա նիստում «Մաքուր Հայաստան» ծրագրի ընթացքի և առաջիկա շաբաթօրյակին վերաբերվող հանձնարարական տվեց.

«Անցած ամիսների ընթացքում «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակներում իրականացվել է ծավալուն աշխատանք, Երևանում կազմակերպվել է երկու համապետական շաբաթօրյակ և երկու լրացուցիչ համաքաղաքային շաբաթօրյակ: Արդյունքում՝ 2017 թվականի հոկտեմբերի 3-ի դրությամբ արձանագրված 2029 աղբանոցներից մաքրվել կամ կոնսերվացվել է 1574-ը: 
Բոլոր մարզերում ստեղծվել են համապատասխան հանձնաժողովներ և աշխատանքային խմբեր, գործադիր իշխանության մարմիններում նույնպես նշանակվել են «Մաքուր Հայաստան» ծրագրի պատասխանատուներ»,-նշեց վարչապետը:

Վարչապետը նշեց, որ մշակվել և Ազգային ժողով է ներկայացվել աղբահանության և սանիտարական մաքրման ոլորտի կարգավորմանը և պատասխանատվության միջոցների կիրառմանն ուղղված օրենսդրական փաթեթը: 

«Աղբահանության պայմանագրերի կնքման և վճարների հավաքագրման վերաբերյալ հանձնարարականի արդյունքում արդեն իսկ կնքված պայմանագրերի թիվը ավելացել է երկու անգամ և կազմում է սուբյեկտների շուրջ 25 տոկոսը, ինչպես նաև ավելացել են աղբահանության համար վճարումների ծավալները ՝առանց Երևանի, 51.2 տոկոսով»,-հայտնեց Կարեն Կարապետյանը։

Կարեն Կարապետյանը նշեց, որ չնայած արձանագրված արդյունքներին, առկա իրավիճակը դեռևս կարիք ունի համակարգված շարունակական միջոցառումների և լրացուցիչ արդյունքների։

Վարչապետը հանձնարարեց  հանրապետական գործադիր, տարածքային կառավարման մարմինների ղեկավարներին և Երևանի քաղաքապետին և համայնքների ղեկավարներին՝ Տարածքային կառավարման և զարգացման նախարարության կողմից ղեկավարվող միջգերատեսչական հանձնաժողովի հետ համագործակցելով հետևողականորեն շարունակել «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակներում աշխատանքները` համաձայն հաստատված ծրագրի ու աշխատանքային պլանների:

Վարչապետը Տարածքային կառավարման և զարգացման նախարարին հանձնարարեց նաև ապահովել հոկտեմբերի 21-ին երրորդ համապետական շաբաթօրյակի կազմակերպմանն ուղղված նախապատրաստական աշխատանքների իրականացումը:

«Պարո՛ն Լոքյան, այն ծրագրերը և ժամանակացույցը, որը կազմել ենք, հետևողական պետք է գնանք»,-հավելեց վարչապետը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ