14 Հունվարի, Չորեքշաբթի, 2026
KFC

Կունենանք 400 դրամանոց կարտոֆիլ.Հրաչ Բերբերյան

 «Հայաստանի Ագրարագյուղացիական միավորում» հ/կ-ի նախագահ Հրաչ Բերբերյանը փաստում է, որ մենք կունենանք կաթի արտադրության անկում, մսի գինն ավելի կբարձրանա գլխաքանակի անկման պատճառով։

Այս մասին ասել է Բերբերյանը այսօր՝ հոկտեմբերի 11-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ:

Բերբերյանի խոսքով՝  Սոթքում այսօր մի նախիր ունենք, անցյալ տարի մի քանի նախիր կար. «Մեզ երեք չորս տարի է պետք, որ անասնագլխաքանակի նախկին թիվը վերականգնենք։ Գյուղնախը օգոստոսին ցույց է տալիս 40 հազար գլխի անկում։ Իրականում ավելի շատ է։ Գարնանն էս անկումը շարունակվելու է։ Անասնապահությունը բարձիթողի վիճակում է»։

Անդրադառնալով  կարտոֆիլի բերքին Բերբերյանը նշեց, որ այսօր գյուղացին վաճառքի է հանում ոչ առողջ կարտոֆիլ, առողջը դեռ պահում է. «Երաշտը 20 տոկոսով վերացրեց կարտոֆիլի բերքը, բայց Վրաստանում մեր կարտոֆիլի համար հերթի են կանգնած։ Գարնանը կունենանք 400 դրամանոց կարտոֆիլ, գրեք մոտներդ։ Ինչ ասել եմ՝ եղել է»։

 

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ