06 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

«է՛լ բաց շորեր չհագնես, թե չէ գլուխդ ջարդելու եմ»

«Ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին» օրենքի նախագիծը, ըստ  սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի, անհրաժեշտ է լրամշակել, շտկել, հարմարեցնել հայի  աշխարհայացքին:

«Այս օրենքի նախագիծը մշակել են եվրոպացիները, իսկ նրանց մենթալիտետը  և մեր մենթալիտետը միմյանցից զգալիորեն տարբերվում են: Մի բարեկամ ունեմ. նա ԱՄՆ-ում է ապրում: Ասում է՝ երեխային ոչ մի կերպ չեմ կարողանում համոզել, որ նստի, դաս սովորի. վրան բարկանում եմ, ասում է՝ ես ոստիկանություն կզանգեմ, ամերիկայի քաղաքացի եմ, իմ վրա բռնանալու իրավունք չունես», – այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նշեց սոցիոլոգը:

Վերջինս   շեշտեց՝ բռնություն ասելով՝ պետք չէ հասկանալ միայն  ֆիզիկական բռնություն:

«Երբ ամուսինը կնոջն ասում է՝  էլ բաց շորեր չհագնես, թե չէ գլուխդ ջարդելու եմ, սա էլ է  բռնություն, չէ՞ որ ամուսինը, փաստորեն,  բռնանում է ՝ թույլ չտալով, որ այդ կինը հանգնի իր ուզած զգեստները: Մենք  որպես բռնություն ընկալում ենք, օրինակ,  այն, որ ամուսինը խմած տուն գնա, կնոջը բտռնի ծեծի, բայց ոչ: Իրականում բռնության տարբեր ձևեր կան, հոգեբանական բազմաթիվ խնդիրներ կան: Այս օրենքի նախագծի վրա պետք է աշխատեն մասնագետներ, այն պիտի համապատասխանեցվի մեր աշխարհայացքին», – շեշտեց բանախոսը:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ