04 Մայիսի, Saturday, 2024
KFC

Հայկական ընտանիքները կքանդվեն. հոգեբանն անհանգստացած է /տեսանյութ/

«Ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին» օրենքի նախագիծը, ըստ հոգեբան Սամվել Խուդոյանի, բազմաթիվ բացեր ունի:
Այս մասին  վերջինս նշեց այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ընթացքում:

 «Մասնագետներն այս օրենքի նախագծում բազմաթիվ թերություններ են գտել, բայց ես կուզենայի կլանգ առնել հոգեբանական խնդիրների վրա, որոնք նույնպես նշվում են, բայց հաշվի չեն առնվում: Այդ օրենքի կետերը  հոգեբանական օրինաչափություններին հակասում են:

Օրինակ, ասենք՝ ի՞նչ է նշանակում հոգեբանական բռնություն, տնտեսական բռնություն, բռնության սպառնալիք, հետամտում, սոցիալական նվաստացում, ծայրահեղ մեկուսացում…  և այլն: Ընտանիքը ևս խումբ է, իսկ աշխարհում  չկա մի խումբ, որտեղ կոնֆլիկտներ չկան: Կոնֆլիկտներն էլ ընթանում են հենց այս ձևերով՝ սոցիալական, տնտեսական, երբեմն նաև ֆիզիկական, եթե մարդիկ անմակարդակ են: Կոնֆլիկտի ընթացքի այլ ձևեր չկան: Այս  մարդիկ պահանջում են մուտանտներ, որոնք կոնֆլիկտներ չպիտի ունենան, իսկ դա աբսուրդ է: Այսինքն՝ ամուսիննների վիճելու իրավունքի վրա բռնանում են»,- նշեց բանախոսը:

Վերջինս շեշտեց՝ իր համար վերոնշյալ օրենքի նախագիծն անընդունելի է:
«Խումբը, սովորաբար,  ունենում է մի լիդեր: Ընտանիքում ևս այդպես է: Իսկ այս օրենքի նախագիծը ուզում է բազմալիդերություն առաջ բերել: Ստացվում է՝ ամեն մեկն իր կողմն է քաշելու: Բազմալիդերությունը հանգեցնում է խմբի քանդմանը, իսկ այս դեպքում՝  սա ընտանիքը քանդելու լավագույն ձևն է», – եզրափակեց բանախոսը:
Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ