05 Սեպտեմբերի, Saturday, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Էրդողանի ղեկավարած Թուրքիան Եվրամիությունում տեղ չունի

Դանիայի վարչապետ Լարս Ռասմուսենը հայտարարել է, որ թեև Ռեջեփ Էրդողանի ղեկավարած Թուրքիան տեղ չունի Եվրամիության երկրների շարքում, բայց անհրաժեշտ է շարունակել եվրաանդամակցության բանակցությունները: «Թուրքիան մեր աչքի առաջ է: Ու քանի դեռ գտնվում է Էրդողանի ռեժիմի տակ, բոլորովին այն Թուրքիան չէ, որի մուտքը Եվրամիություն անհրաժեշտ է»,- ըստ «T24» լրատվամիջոցի մեկնաբանել է Դանիայի վարչապետը: Նա հույս է […]

«ՎԱԶ 2121»-ի 25-ամյա ուղևորը մահացել է, վարորդը՝ տեղափոխվել հիվանդանոց

Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 02.15-ի սահմաններում, «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենան Վեդի քաղաքի Արարատյան փողոցում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հարվածել ծառին, ինչի հետևանքով 25-ամյա ուղևորը՝ 1992 թ. ծնված Ժորա Կարապետյանը, տեղում մահացել է, իսկ վարորդը` 1991 թ. ծնված Հասմիկ Ե.-ն, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն:

Վաղ առավոտյան Երևանում մեկնարկել է համաքաղաքային շաբաթօրյակը

ՀՀ կառավարության «Մաքուր Հայաստան» ծրագրով անցկացվող համապետական շաբաթօրյակի շրջանակում վաղ առավոտից Երևանում մեկնարկել է համաքաղաքայինը: Մայրաքաղաքը մաքրելու կոչին արձագանքել են Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակազմերը, ենթակա կառույցները, պետական կառույցներ, «Սանիթեք», ինչպես նաև մասնավոր ընկերությունների ներկայացուցիչներ, համատիրություններ, բուհերի ներկայացուցիչներ, բնակիչներ և այլն: Մասնակիցներին բաժանվել են բահեր, պարկեր, ձեռնոցներ և անհրաժեշտ այլ պարագաներ: Սանմաքրման աշխատանքներից հետո […]

Սերժ Սարգսյանը հրավիրել է խորհրդակցություն 2018թ. հոբելյանական միջոցառումների վերաբերյալ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրավիրել է խորհրդակցություն՝ 2018 թվականին Հայաստանում կայանալիք երեք խոշոր հոբելյանական միջոցառումների՝ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի, Հայաստանի Հանրապետության եւ մայիսյան հերոսամարտերի 100-ամյակի ու Երեւանի հիմնադրման 2800-ամյակի նախապատրաստական աշխատանքների ընթացքը քննարկելու նպատակով: Հիշյալ միջոցառումների նախապատրաստման եւ անցկացման աշխատանքները կազմակերպելու նպատակով ավելի վաղ Հանրապետության Նախագահի հրամանագրերով ստեղծվել են հանձնաժողովներ, հաստատվել են դրանց անհատական կազմերը, եւ հանձնաժողովներին […]

Թուրքիայի օդուժը Հյուսիսային Իրաքում հրթիռակոծել է PKK-ի դիրքերը

Հոկտեմբերի 20-ին Թուրքիայի զինված ուժերին պատկանող ինքնաթիռները հրթիռակոծել են Հոյւսիսային Իրաքում գտնվող Զապ, Ավաշին և Բասյան շրջաններում տեղակայված «Քուրդիստանի բանվորական» կուսակցության (ՔԲԿ-PKK) ռազմաճամբարները: «Turkiyegazetesi» թերթի կայքի հաղորդմամբ՝ գործողության ժամանակ սպանվել է 4 քուրդ զինյալ: Հիշեցնենք, որ PKK-ն Թուրքիայում համարվում է ահաբեկչական կազմակերպություն: Վերջինիս դեմ ռազմական գործողությունները ընթանում են, թե՛ երկրի ներսում, թե՛ երկրի սահամաններից դուրս՝ մասնավորապես […]

Քաղաքի մուտքը նոր գույներով ու արվեստասեր երիտասարդների ասելիքով:

 «Գյումրի. սթրիթ-արթի օր» միջոցառման  նախաձեռնողների նպատակն էր ավելի խոսուն ու գրավիչ դարձնել քաղաքի մուտքի լքված պատերը: Մի խումբ երիտասարդ արվեստագետներ Գյումրիից և Երևանից աշխատեցին միասին՝ լքված պատերին նոր գույներ տալով: «Սա էլ Գյումրապատման արդյունքը…  Մի խումբ երիտասարդների միահամուռ ուժերով, մեկ օրվա ընթացքում Գյումրի տանող մայրուղղու վրա գտնվող գորշ և դատարկ պատերը վերածեցին արվեստի մի մասնիկի […]

Մինչև ե՞րբ պիտի անհոգ լինենք մեր փրկության հանդեպ

Քրիստոսն իր մարմինը մեզ տվեց` դրանով իր մեծագույն սերն արտահայտելով մեր հանդեպ: Ուրեմն, ոչ միայն սիրով, այլ նաև գործով Քրիստոսի մարմնի անդամները լինենք, միավորվենք այդ մարմնի հետ: Դրա համար նա իջավ և միավորեց իր մարմինը մեզ հետ, որպեսզի միություն կազմենք նրա հետ, ինչպես մարմինը՝ գլխի: Եվ դա մեծագույն սիրո դրսևորում է: Հոբն էլ ցույց տվեց […]

Հայ-բելառուսական տնտեսական օրակարգի շուրջ հանդիպումներ են կայացել Միսնկում

Հոկտեմբերի 19-ից 21-ը ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանի գլխավորած պատվիրակությունը գտնվում է Բելարուսի մայրաքաղաք Մինսկում՝ տնտեսական համագործակցության հարցերով հայ-բելառուսական միջկառավարական համատեղ հանձնաժողովի 13-րդ նիստին մասնակացելու նպատակով: Այցի շրջանակներում ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը և ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը հանդիպում են ունեցել Բելառուսի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Վլադիմիր Զինոսվկու հետ:  […]

«Զիմը» չի հանձնվում

ԱԱԾ-ի կողմից վնասազերծված զինված խմբի գործով մեկ տարուց ավելի կալանքի տակ գտնվող ազատամարտիկ Հարություն Սարիբեկյանը («Զիմ») 15 օրից ավելի է՝ հացադուլի մեջ է:  ՔԿՎ հանրային կապերի բաժնից էլ տեղեկացնում են, որ Հարություն Սարիբեկյանը շարունակում է հոկտեմբերի 5-ից սկսած հացադուլը, ազատամարտիկի առողջական վիճակը բավարար է, նա բժիշկների հսկողության տակ է: Հարություն Սարիբեկյանը հացադուլով բողոքում է քրեական […]

Կրասնոդարում հայերը կրակել են իրար վրա․ կան զոհեր /ֆոտո, տեսանյութ/

Ռուսաստանի Կրասնոդարի շրջանի Արմավիր քաղաքի «Սառցե պալատ» չգործող սրճարանից ոչ հեռու մի խումբ հայերի միջև վիճաբանություն է սկսվել, որն ավարտվել է կրակոցներով, ինչի արդյունքում կան զոհեր։ Ինչպես տեղեկացնում է  kuban.kp.ru-ն, դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 19-ի երեկոյան։ 42-43 տարեկան 2 տղամարդ անսպասելի կրակ են բացել հրազենից 3 երիտասարդների վրա, ինչի հետևանքով նրանցից երկուսը զոհվել են։ Այնուհետև հանցագործները […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի

Ամենաընթերցված