29 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

«Այդ մասին մտածում էր նաև Վազգեն Սարգսյանը»

Հոգեբան Սամվել Խուդոյանըրքանը վստահ է` որքան ուշ պատանին որոշում կայացնի մասնագիտության ընտրության հարցում, այնքան քիչ է նրա` սխալվելու հավանականությունը: Այս մասին  այսօր նշեց վերջինս լրագրողների հետ հանդիպման ընթացքում `  անդրադառնալով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագծին:

khudoyan-472x265
«18 տարեկանն ըստ էության դեռ ինքնահաստատման փուլում է, պապայի մամայի ասածով, մոդայից ելնելով է որոշում կայացնում: Պատահական չէ, որ ուսանողները մագիստրատուրայում, ասպիրանտուրայում փոխում են իրենց մասնագիտությունը: Եթե երիտասարդը պետք է բանակում ծառայի, ես կարծում եմ որքան շուտ գնան-գան, այնքան լավ: Ես կարծում եմ կան բացառիկ ուսանղներ, որոնց պարգայում կարելի է բացաություններ անել: Կան այնպիսի երեխներ, որ միջազգային օլիմպիադներում փայլում են: Կարծում եմ  նրանց պրագայում կարելի է բացառություն անել, չհանել, ուսուցմն կեսից բանակ ուղարկել», – նշեց հոգեբանը։ 

Ըստ բանախոսի`  պատկան մարմինները  պետք է  աշխատանք տանեն`  տղայի համար բանակը գրավիչ դարձնելու համար, որպեսզի 18 տարեկանում բանակ տանելը սթրես չառաջացնի հասարակության մեջ։

«Բանակում ծեծ ու ջարդ կա … բազմաթիվ բացասական բաներ կան: Այս ամենը պետք է վերանա բանակից: Զինվոր լինելը մասնագիտություն է: Բանակը պետք է գրավիչ դարձնել զինվորի համար էլ, նրա ծնողի համար էլ: Բանակը գրավիչ դարձնելը շատ կարևոր է. այդ մասին մտածում   էր նաև Վազգեն Սարգսյանը, նա ծրագրեր էր մշակում», – նշեց հոգեբանը:

vazgen-sargsyan

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ