29 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Սպաներ կան, որ շտաբնոյ կռիսներ են.Սասուն Միքայելյան

«Սպաներ կան, որ շտաբնոյ կռիսներ են, սպաներ էլ կան, որ տարիներով մնում են առաջնագծում, ինչն անարդար է»,-այս մասին այսօր ԱԺ-ում «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի քննարկման ժամանակ նշել է ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը:

Միքայելյանը  ԱԺ Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, հարակից զեկուցող Կորյուն Նահապետյանից հետաքրքրվել է , թե  արդյոք հնարավոր չէ՞, որ ռազմական ուսումնական հաստատություն ավարտած քաղաքացուն, որը վիճակահանությամբ ընկնում է  սահմանամերձ գոտի, արտոնություն տրվի կամ տարկետման կրճատում. «Սպաներ կան, որ շտաբնոյ կռիսներ են, սպաներ էլ կան, որ տարիներով մնում են առաջնագծում: Հնարավոր չէ՞, որ տարկետման ժամկետը լինի 1-2 տարի: Բացի այդ, տարբերություն չդրվի սպայական կազմի մեջ, որ մեկը մնա շտաբում, մյուսը՝ առաջնագծում, ընտանեկան հարցում պրոբլեմներ չունենան էդ սպաները»:

 Կորյուն Նահապետյանը արձագանքել է. «Մենք պետք է կարողանանք սպաների մարտական հերթապահության ներգրավման հարցում ունենալ ճշգրիտ լուծումներ, այնպիսի, որոնք որեւէ կերպ չվնասեն նրանց հետագա ծառայությանը զինված ուժերում: Յուրաքանչյուր սպայի համար պատիվ պետք է լինի առաջնագծում ծառայություն իրականացնելը, նա կոփվում է  մարտական ծառայություն իրականացնելիս: Պետք է երիտաարդ սպաների նկատմամբ զգուշավոր լինենք, որոնք որեւէ կերպ չպետք է հիասթավեն իրենց գիտակցված ընտրությունից»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ