19 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Կան մարդիկ, որոնք չեն ծառայել, կան մարդիկ, որոնք հերոսներ են. նախարարը՝ Էդմոն Մարուքյանին

Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն այսօր խորհրդարանում բարձրացրել է բանակում չծառայած, սակայն ներկայումս իշխանության մեջ գտնվող անձանց հարցը:

«Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկման ժամանակ Էդմոն Մարուքյանը ասել է , որ իշխանության ներսում շատ են չծառայածները, բայց նույն այդ իշխանություններն առաջարկում են տարկետման իրավունքը հանել:

«Դիսկոմֆորտ չեն զգո՞ւմ իշխանության ներկայացուցիչները»,- Վիգեն Սարգսյանին է դիմել պատգամավորը:

«Հանրապետության նախագահը, գերագույն գլխավոր հրամանատարը կանգնած է եղել մեր զինված ուժերի կայացման ակունքներում եւ կատարել է հսկայական աշխատանք: Դա մի օրինակ է, որը Ձեր ասածի ճիշտ հակակշիռն է: Իհարկե, կան մարդիկ, որոնք չեն ծառայել, կան մարդիկ, որոնք հերոսներ են»,- հակադարձել է Վիգեն Սարգսյանը:

Էդմոն Մարուքյանը շարունակել է, որ  եթե գերագույն գլխավոր հրամանատարն իր ներդրումն ունեցել է, դա չի նշանակում, որ մյուսները պետք է չծառայեն:

«Դուք լիովին ճիշտ եք, ես ընդամենն ասում եմ, որ հերոսական օրինակները մոռանում եք, ընկնում եք դեզերտիրների հետեւից, ես պատրաստ եմ ընկնել դեզերտիրների հետեւից, դա սխալ է, որովհետեւ հանրային ծառայության մեջ պետք է լինեն մարդիկ, որոնք հայրենիքի նկատմամբ ունեն մեծ ներդրում եւ մեծ արդյունք են գրանցել»,- ասել է  Վիգեն Սարգսյանը:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ