05 Սեպտեմբերի, Saturday, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի արտգործնախարարը կմասնակցի ԵԱՀԿ համաժողովին

Հոկտեմբերի 24-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Պալերմոյում կմասնակցի Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության նախարարական համաժողովին՝ նվիրված փախստականների և միգրացիոն հոսքերին։

Արտամարմնային բեղմնավորման գաղտնիքները /տեսանյութ/

«Անպտղության 40 տոկոսը տղամարդկային գործոնի հետ է կապված, իսկ 40 տոկոսը կանանց, 20 տոկոսն էլ համակցված է»,- Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց գինեկոլոգ, վերարտադրողական առողջության մասնագետ Մարգարիտա Գրիգորյանը: Վերարտադրողական առողջության մասնագետը նշում է, որ կան արտամարմնային բեղմնավորման բացարձակ ցուցումներ: Մանրամասները` տեսանյութում:

Արմեն Ամիրյանը Վահան Արծրունուն «դեմ առ դեմ»-ի է հրավիրում

ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն անդրադարձել է երգահան Վահան Արծրունու հայտարարությանը, որտեղ վերջինս նշել էր, որ իր մասնագիտական գործունեությունը խոչընդոտվում է Հայաստանում, մասնավորապես, Զվարթնոցի տաճարում «Մաշտոց Կոմիտաս» համերգային նախագիծը չեղարկվել է ՀՀ մշակույթի նախարարության կոպիտ միջամտությամբ: Այս առնչությամբ Արմեն Ամիրյանի տարածած հայտարարության մեջ ասվում է. «Վահան Արծրունու չկայացած համերգի շուրջ մեկնաբանությունները վերջին օրերին անցել են […]

«Այդ սցենարը նախատեսվում էր Ռոբերտ Քոչարյանի գնալուց հետո, բայց չաշխատեց»

«Այս հանրաքվեն, նախագահական մոդելից պառլամենտականի փոփոխությունն ուներ մեկ նպատակ, այն էր, որ Սերժ Սարգսյանի համար հնարավոր չէր 2-3-րդ անդամ ընտրվել, և ինքը չուներ թեկնածու»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ՀՀՇ վարչության անդամ, քաղաքական գործիչ Հովհաննես Իգիթյանը: Ըստ նրա՝ եթե առաջին ու երկրորդ նախագահների ժամանակ եղել են հստակ թեկնածուներ, այս անգամ չկան: Հարցին, թե 2018 թվականը չի կարող […]

Ադրբեջանի զինուժը կիրառել է «Սպայկ» հրթիռներ եւ ականանետեր, ցավոտ է լինելու. Արցախի ՊԲ (տեսանյութ)

Երեկ՝ հոկտեմբերի 22-ին, Ադրբեջանի զինված ուժերը խախտելով վերջերս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև Ժնևում տեղի ունեցած հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունը, հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Մարտակերտ-Մատաղիս) ուղղությամբ կիրառել են հրետանային զինատեսակներ, հայկական դիրքերի վրա արձակելով ականանետի 5 արկ և <<ՍՊԱՅԿ>> տիպի մեկ հակատանկային հրթիռ: Կատարվածը փաստում է, որ, ինչպես […]

Ջուր չի լինի

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հոկտեմբերի 23-ին ժամը 10.00-ից մինչև հոկտեմբերի 24-ը ժամը 08.00-ն կդադարեցվի Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի` Միլիոնի, Նժդեհի, Խորենացու փողոցների, Նանսենի փողոցի և փակուղու, գիշերօթիկ դպրոցի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Զինված հարձակում Մյունխենում․ կան վիրավորներ /տեսանյութ/

8 հոգի տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել Մյունխենում՝ Զինված հարձակումի արդյունքում։ Տուժածների մեջ երեխաներ կան։ Ինչպես հայտնում է РИА Новости-ն, դանակով զինված տղամարդը հարձակվել է անցորդների վրա ու դանակահարել նրանց։ Հանցագործին ձերբակալել են, նա 33-ամյա գերմանացի է։ Ոստիկաններն արդեն բացառել են ահաբեկչությունն ու կրոնական ու քաղաքական մոտիվները։ Ամենայն հավանականությամբ՝ տղամարդը հոգեկան խնդիրներ ունի։

«Գավառական հարսանիքների թամադա Հրանտ Թոխատյանին»

Լռությունը արժեք ունի. Գնահատական արվեստի այբուբենի մասին,-գրել է «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը ֆեյսբուքյան հանրագրում՝մանրամասնելով.   «Հերթական նվերը գավառական վերնախավի արյունոտ և կեղտոտ ձեռքերից` ժողովրդական արտիստի պատվավոր կոչում ստացած, գավառական հարսանիքների թամադա Հրանտ Թոխատյանին: Գավառական թամադայի երազանքն Արաբկիր համայնքի պատմամաշակույթային հուշարձան հանդիսացող Կանազի մշակույթի պալատի տեր դառնալն է (կառուցվել է` 1958-ին): Այս բաղձալի երազանքը իրականություն դարձնելու համար նա տարիներ […]

Օդերեւութաբանների կանխատեսումը

ՀՀ ԱԻՆ–ը ներկայացնում է առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսումը.  Հանրապետության տարածքում՝ Հոկտեմբերի 22-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8մ/վ:  Օդի ջերմաստիճանը 24-26-ին աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով: Երևանում՝ Հոկտեմբերի 22-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։    

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի

Ամենաընթերցված