05 Սեպտեմբերի, Saturday, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Աջ ղեկավոր մեքենաների տերերը կարող են վստահ լինել՝ կշարունակեն վարել. նախարար (տեսանյութ)

Ինչ-որ փոփոխություն կլինի, բայց աջ ղեկավոր մեքենաների տերերը կարող են վստահ լինել, որ իրենք կշարունակեն վարել իրենց մեքենաները: Այս մասին հայտարարել է ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը՝ կառավարության լրատվական վարչության հեղինակած «Հրապարակում» հեռուստածրագրի ժամանակ:

Կամավորականությունն ավարտվում է Զինկոմիսարիատի դռան մոտ. նախարար

Խորհրդարանում Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստին «Պաշտպանության մասին» օրենքի նախագծի քննարկմանը ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը պատգամավորների խնդրանքով անդրադաձավ կամավորականության կարգավորման սկզբունքին: «Կամավորականության հասկացությունը շատ հարազատ է մեր ժողովրդին, և այս տարիներին մեր բանակաշինությունը և ապրիլյան պատերազմի փորձը ցույց են տվել, որ կամավորական շարժումը մեծ ներուժ ունի և լիարժեք պետք է իրավական կարգավորման հիմքով […]

Հայկական կողմի հաջողությունը. ադրբեջանցի թեկնածուն չի ընտրվել (տեսանյութ)

Երկու տարի առաջ ՄԱԿ-ին իրենց գործունեությամբ առնչվող կազմակերպությունների դաշինք է ստեղծվել «Ի պաշտպանություն կամ ի աջակցություն» ՄԱԿ-ի կանոնադրության. Այսօր «Հենարան» ակումբում ասուլիսի ժամանակ ասաց «Հանուն կայուն մարդկային զարգացման» ՀԿ-ի նախագահ, Կարինե Դանիելյանը: Նա նշեց, որ բավական արդյունքի են հասել, թեկուզ ամեն կողմից ասել են, որ իրենք փոքր են, թույլ են, ո՞վ պիտի ՀԿ-ներին լսի: «Արդյունքում […]

Վթարային ջրանջատում Գյումրիում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հոկտեմբերի 23-ին ժամը 11.00-18.00-ն կդադարեցվի Շիրակի մարզի Գյումրի քաղաքի` Ղանդիլյան, Սավոյան, Շիրակացի փողոցների, 224, 228 տարածքների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Գերմանահայ համայնքի ցուցադրած քարտեզը իրարանցում է առաջացրել թուրքական ԶԼՄ-ներում

Հոկտեմբերի 21-ին Գերմանիայի հայ համայնքում կազմակերպած միջոցառումը թուրքական մամուլում բուռն քննարման առիթ է դարձել։ Թուրքական «Haberler» լրատվակայքի տեղեկացմամբ՝ Քյոլնի Հայոց առաջնորդարանի նախաձեռնությամբ Քյոլնի կաթոլիկ եկեղեցուն կից հավաքների կենտրոնում անցկացվել է «Հայկական մշակույթը և պատմությունը․ լուռ Արարատ» խորագրով միջոցառումը։ Միջոցառման ընթացքում ցուցադրվել է մի քարտեզ, որտեղ Հայաստանի սահմանները հյուսիսում հասնում են մինչև ներկայիս Թուրքիայի Սամսուն, հարավում՝ […]

Ինչ է վերապահվելու վարչապետին. նոր մանրամասներ

Ազգային ժողովի Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այսօր քննարկման ներկայացվեց «Պաշտպանության մասին» օրենքի նախագիծը: Հիմնական զեկուցող, ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ներկայացրեց, որ օրենքի նախագիծը քննարկման տարբեր փուլեր է անցել և երեք հիմնակնա նպատակ է հետապնդումՙ առաջինը համապատասխանեցում բարեփոխված Սահմանդրությանը, երկրորդ խնդիրն է վերանայել դաշտըՙ կարգավորելով ոլորտի բազամթիվ օրենքները և երրորդըՙ նոր քաղաքականությունների […]

Երազանքն իրականացավ. փոքրիկ երգիչները՝ Իսրայելում (տեսանյութ)

  Տիգրան Հեքեքյանի ղեկավարած «Հայաստանի Փոքրիկ Երգիչներ» երգչախումբն օրերս է վերադարձել Իսրայելից՝ ուր մասնակցություն ունենացավ խմբերգային արվեստի՝ հայտնի Աբու-Գոշ փառատոնին։ Այսօր «Հենարան» մամուլի ակումբում երգչախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, խմբավար  Տիգրան Հեքեքյանը լրագրողներին պատմեց, որ երգչախումբը համերգներով հանդես եկավ Իսրայելի մի շարք քաղաքներում՝ Ռեհովոտ, Ակկո, Երուսաղեմ, Նազարեթ, Բեթղեհեմ, Էմեկ-Էֆեր, Աբու-Գոշ։ Ավետյաց երկրում համերգային շրջագայություն […]

Զինծառայողը «ՈՒԱԶ»-ով ընկել է ձորը. վիճակը ծայրահեղ ծանր է

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն հոկտեմբերի 23-ին, ժամը 08:29-ին ահազանգ է ստացվել, որ Ագարակաձոր-Գնիշիկ ավտոճանապարհին ավտոմեքենան ընկել է ձորը։ Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և Մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Պարզվել է, որ Ագարակաձոր-Գնիշիկ ավտոճանապարհի 5-րդ կմ-ին «ՈՒԱԶ» մակնիշի 34 UN 427 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1998 թ. ծնված Գ. Խ.) դուրս է եկել ճանապարհի […]

«Հրաչը շուլեռ, շան որդի է … Բաբայանը ասաց, որ դա հրթիռ չի, այլ տրուբա». «Իգլա»-ի գործով ամբաստանյալ/տեսանյութ/

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր` հոկտեմբերի  23-ին շարունակվեց  «Իգլա»-ի գործով դատաքննությունը: Նշենք, որ այսօրվա դատական նիստում ցուցմունք են տալու երեք ամբաստանյալները՝ Սամվել Բաբայանը, Արմեն Պողոսյանը և Սանասար Գաբրիելյանը: Ամբաստանյալ Սանասար Գաբրիելյանը նշեց, որ բարձր ճնշում ունի և կխոսի նստած: Իր ցուցմունքում Գաբրիելյանը նշեց, որ զինվորական է, կոչումով փոխգնդապետ և որոշել է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի

Ամենաընթերցված