25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Բարզանին սառեցրել է Քուրդիստանի անկախության հանրաքվեի արդյունքները. Թուրքիայի արձագանքը

Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության ղեկավարությունը գրավոր հայտարարություն է տարածել՝ հայտնելով սեպտեմբերի 25-ին անցկացված անկախության հանրաքվեի արդյունքները սառեցնելու որոշման մասին:

Ըստ թուրքական «Haberler.com» լրատվական կայքի՝ հայտարարության մեջ նշվում է, որ որոշումը կայացվել է հաշվի առնելով Իրաքի կառավարական զորքերի և փեշմերգայի ուժերի (քրդական ինքնավարության զինված ուժեր-խմբ.) միջև վերջին օրերին տեղի ունեցած բախումների հետևանքով 2 կողմերի ունեցած զոհերի առկայությունը և հետագա արյունալի պատերազմից խուսափելու ցանկությունը:

«Քրդական տարածաշրջանի և Իրաքի ժողովրդի շահերը հաշվի առնելով՝ պետք է հրադադար ապահովել և դադարեցնել Իրաքի քրդական տարածաշրջանում ընթացող բոլոր ռազմական գործողությունները: Իրաքի կենտրոնական կառավարության և քրդական տարածաշրջանի ղեկավարության միջև Իրաքի սահմանադրության վրա հիմնված երկխոսություն սկսելու նպատակով սառեցնում ենք սեպտեմբերի 25-ին անցկացված հանրաքվեի արդյունքները»,- ասված է հայտարարության մեջ:

Վերոնշյալ որոշմանն արդեն արձագանքել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը:  Էգեյան տնտեսական ֆորումին ունեցած ելույթի ժամանակ Թուրքիայի վարչապետը, անդրադառնալով քրդական ղեկավարության որոշմանը, ասել է.

«Բարզանին հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ վերադառնում են հանրաքվեից առաջ եղած պայմաններին: Լավ, եթե պետք է հետքայլ անեիր, ինչու՞ չլսեցիր ձեզ տարիներ շարունակ հովանավորող Թուրքիային: Ինչևիցե արված սխալն ուղղվեց Բաղդադի կողմից»:

Աղբյուր`    Ermenihaber.am
 
 
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ