18 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Այս օրենքով առաջինը կանայք են դատվելու. Առավոտ

Հոգեբան Սամվել Խուդոյանը աբսուրդ է համարում «Ընտանեկան բռնության կանխարգելման եւ ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրեն­քը։ Ըստ նրա՝ շատ կանայք են այս օրենքով դատվելու։ «Առաջի­նը կանայք են նստելու, որովհե­տեւ երեխաների նկատմամբ նրանք են հիմնական բռնություն կիրառողները։

Զոքանչների ու սկեսուրների աչքը լույս, որովհե­տեւ նրանք վերջապես հնարավորություն կստանան ազատվել իրենց ատելի հարսներից ու փեսաներից, ամեն կռիվ օգտագործելով՝ նստացնեն նրանց, ասեն՝ զնացեք ձեր գործին։ Աբսուրդ է այս օրենքը։ Հոգեբանական, տնտեսական ու սոցիալական կոնֆլիկտ ասելով՝ նրանք չեն պատկերացնում՝ ինչ է դա։

Կամ ինչ է նշանակում՝ չես կարող արգելել քո ամուսնուն կամ կնոջը զբաղվել իր սիրած գործով, եթե այն օրենքով արգելված չէ։ Ասենք՝ ամուսինը սիրած է պահում, դու իրավունք չունես արգելել օրեն֊քով արգելվա՞ծ է սիրած պահելը, ոչ, ուրեմն չես կարող արգելել, բռնանալ, այսինքն, կանայք էլ կարող են սիրած պահել»,-ասաց հոգեբանը։

Մանրամասներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ