04 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Առավոտյան դիմենք Աստծուն

Շնորհակալություն Տեր Աստված, խաղաղ օրվա համար: Առավոտյան օրհնություններին ու փառաբանություններին արժանի դարձրու Քո Սուրբ անվանը հավատացողներին՝ պահելով խաղաղության մեջ:

Տեր Աստված մեր, տուր Քո խաղաղությունն ամբողջ աշխարհին, վերացրու ցասումն ու պատուհասը Քո արարածներից:

Տեր Աստված մեր, Քո կամքի ողորմությամբ ամբողջ ու անխռով պահիր մեր առաջնորդներին ու վանական միաբանությունները:

Մեղքի մասին լավագույն համեմատություն. Ինչպես հղանալը թաքուն է, իսկ ծննդաբերությունը հայտնապես, այնպես էլ մեղքը գործվում է թաքուն, սակայն ժամանակ անց բացահայտվում է,և ծածուկ չի մնում:

Ինչպես հնարավոր չէ, որ, ժամանակի լրումին հղին առանց ծննդաբերելու մնա, այնպես էլ հնարավոր չէ, որ մեղքը ծածուկ մնա, երբ բացահայտվելու ժամանակը հասնի:

Սուրբ Գրիգոր Տաթևացի

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ