20 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Սեյսմիկ պաշտպանության ծառայությունից հայտնում են

Ս.թ. հոկտեմբերի 19-ից մինչև 25-ը Սեյսմիկ պաշտպանության ծառայության (ՍՊԾ) սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցված երկրաշարժերից 13-ի համար որոշվել են օջախի հիմնական պարամետրերը: Տեղի ունեցած սեյսմիկ իրադարձություններից 5-ը գտնվում են Հայաստանի Հանրապետության տարածքում՝

  • հոկտեմբերի 19-ին, ժամը 00:22-ին, M=1.7, Եղեգնաձոր քաղաքից 11 կմ դեպի հյուսիս-արևմուտք,
  • հոկտեմբերի 20-ին, ժամը 04:13-ին, M=1.0, Երևան քաղաքից 13 կմ դեպի արևելք,
  • հոկտեմբերի 20-ին, ժամը 08:38-ին, M=0.7, Արմավիր քաղաքից 24 կմ դեպի հարավ-արևմուտք,
  • հոկտեմբերի 22-ին, ժամը 05:45-ին, M=1.1, Գավառ քաղաքից 16 կմ դեպի հյուսիս-արևելք,
  • հոկտեմբերի 23-ին, ժամը 03:25-ին, M=1.2, Սևան քաղաքից 11 կմ դեպի հյուսիս-արևմուտք:

      Տարածաշրջանում. 3 բալ և ավելի ուժգնությամբ գրանցվել է 3 երկրաշարժ: Հոկտեմբերի 19-ին և 23-ին 3 բալ ուժգնությամբ (2.4 և 2.5 մագնիտուդ) երկու երկրաշարժ է տեղի ունեցել Իրանում՝ Ահար քաղաքից 49 կմ և 22 կմ դեպի հյուսիս-արևմուտք: Հոկտեմբերի 25-ին Թուրքիայում` Վան քաղաքից 33 կմ դեպի հարավ-արևելք գտնվող էպիկենտրոնով ստորգետնյա ցնցման ուժգնությունն էր 4 բալ (3.2 մագնիտուդ):

      Տարածաշրջանից դուրս. 6.5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել հոկտեմբերի 24-ին Բանդա ծովի տարածքում, որի հետևանքով զոհեր և ավերածություններ չկան:

 

«ՍՊԾ» գործակալություն

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ