05 Սեպտեմբերի, Saturday, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Արայիկ Հարությունյանը Մարտակերտում և Մարտունիում աշխատանքային խորհրդակցություններ է անցկացրել

Արցախի Հանրապետության պետական նախարար Արայիկ Հարությունյանը հոկտեմբերի 19-ին և 20-ին,Մարտակերտ և Մարտունի քաղաքներում, նշված շրջանների համայնքների ղեկավարների,գյուղատնտեսության պատասխանատուների և խոշոր հողագործների մասնակցությամբ, անցկացրել էաշխատանքային խորհրդակցություններ՝ գյուղատնտեսական աշխատանքների և տեղականինքնակառավարման բնագավառի բարեփոխումների շուրջ: Խորհրդակցությունների ընթացքում պետնախարարին զեկուցվել են գյուղատնտեսական ընթացիկաշխատանքների, առկա խնդիրների ու անցնող տարում գրանցված ցուցանիշների մասին: Ա. Հարությունյանըբավարար է գնահատել ներկայացված արդյունքները և մանրամասն անդրադարձել ոլորտումիրականացվելիք ծրագրերին, որոնք ամրագրված կլինեն գյուղատնտեսության զարգացման հայեցակարգում: «Գալիք տարվա ընթացքում մեծ ուշադրություն ենք դարձնելու ոռոգովի տարածքների ծավալներիմեծացմանը: Այդ նպատակով զգալի ֆինանսական միջոցներ են նախատեսվում ինչպես պետական, այնպես էլմասնավոր և բարեգործական աղբյուրներից: Զուգահեռ դրան, այս ուղղությամբ առաջնահերթությունը տալուենք կաթիլային եղանակով ոռոգմանը, որի համար պետական աջակցություն ենք տրամադրելուայգեգործներին՝ և՛ դրամաշնորհի, և՛ փոխառության տեսքով»,- ասել է պետնախարարը: Ա. Հարությունյանը անդրադարձել է նաև անասնապահության փակ պահվածքի, ցանքաշրջանառության ևգյուղամերձ տարածքների մշակման հետ կապված մի շարք խնդիրների: Նա կարևորել է տեղականինքնակառավարման մարմինների ակտիվ դերակատարությունը դրանց լուծման հարցում: Խոսելով ներշրջանային ճանապարհների բարեկարգման և վերահսկողության մասին՝ պետնախարարը նշել է,որ շուտով շրջանների վարչակազմերին համապատասխան տեխնիկական հնարավորություններ են տրվելու,որպեսզի տեղական իշխանությունների միջոցով առկա խնդիրները ժամանակին և արդյունավետ լուծումստանան: Խորհրդակցություններից հետո, Ա. Հարությունյանը այցելել է Մարտակերտի չրերի գործարան, իսկՄարտունիում՝ ծխախոտի չորանոց՝ դրանց ընթացիկ աշխատանքներին և արտադրական պայմաններինծանոթանալու նպատակով: Պետնախարարն ընդգծել է պետական աջակցությամբ ստեղծվածձեռնարկությունների կարևորությունը՝ տեղերում, ընդհանուր առմամբ, շուրջ 100 մշտական ու սեզոնայինաշխատատեղ ապահովելու գործում:  

Նախագահն ընդունել է Լեհաստանի արտաքին գործերի նախարար Վիտոլդ Վաշչիկովսկուն

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Լեհաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Վիտոլդ Վաշչիկովսկուն: Հանրապետության Նախագահը ողջունել է հյուրին և նշել, որ ուրախ է նրան հյուրընկալել երկու երկրների և ժողովուրդների համար հոբելյանական տարում, երբ Հայաստանի և Լեհաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի հետ մեկտեղ նշվում է Լեհաստանում հայ համայնքի կազմավորման 650-րդ տարեդարձը։ Սերժ Սարգսյանը շնորհակալություն է […]

Հանդիպում-քննարկում՝ Երևանի և Սանկտ Պետերբուրգի միջև առևտրատնտեսական կապերի ընդլայնման վերաբերյալ

Երևանի և Սանկտ Պետերբուրգի միջև առկա համագործակցության ծրագրով առևտրատնտեսական կապերի ընդալայման և ներդրումային համատեղ նոր նախաձեռնությունների իրագործման համատեքստում տեղի է ունեցել հանդիպում-քննարկում: Հանդիպմանը մասնակցել են Սանկտ Պետերբուրգի «Լենդ» առևտրային ընկերության տնօրեն Աննա Շլյանինան, Երևանի առևտրաարդյունաբերական պալատի գործադիր տնօրենի ժ.պ. Արտակ Միքայելյանը, Երևանի քաղաքապետարանի  աշխատակազմի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետ Տիգրան Սարգսյանը, ինչպես նաև մի […]

Մոսուլից Ռաքքա` ազատագրման գործողությունների կշռույթները

ԻՊ-ի մայրաքաղաք Ռաքքայի ազատագրման հանգամանքները որոշակի առումներով լույս են սփռում տարածաշրջանային ռազմաքաղաքական իրադարձությունների վրա: Թե՛ Իրաքում եւ թե՛ Սիրիայում ահաբեկչազերծման գործողությունները ընթանում են հաստատ կշռույթներով: Երկու տարածքների վրա գործողություններին աշխուժորեն մասնակցում են քրդական զինյալ խմբավորումները: Մաքրազտման այս գործողությունները հիմնական շրջանները մաքրելով հանդերձ շատ արագ  «թայմ-աութներ» են վերցնում․ միակտուր եւ համընդհանուր ահաբեկչության արմատախիլ անելու եւ վերջնական […]

Ամերիկայի հայկական համագումարը Հելսինկյան հանձնաժողովի լսումներին Արցախում խաղաղության գործընթացի վերաբերյալ վկայություն է ներկայացնում

Ամերիկայի հայկական համագումարը (Համագումար) վկայություն է ներկայացրել Հելսինկյան հանձնաժողովի լսումներին` «Լեռնային Ղարաբաղում լայնամասշտաբ պատերազմի կանխում. ԱՄՆ-ի և ԵԱՀԿ-ի դերը» խորագրով: Հիմնական բանախոսներն էին ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ դեսպան Քերի Քավանոն (1999-2001թթ.), ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ դեսպան Ջեյմս Ուորլիքը (2013-2016թթ.) և Միջազգային ճգնաժամային խմբի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի ծրագրերի ղեկավար Մագդալենա Գրոնոն: «Նախագահ Ալիևը պարզապես չի […]

Ինչպես կարող ես տեսնել Աստծուն

Ի՛նձ ուղղեք ձեր աչքերը – Ինձ տեսնելու համար: Մի՛ նայեք ձեր շրջապատում եղած փնթի բաներին, գեղեցկությունից զրկված դատարկություններին. մի նայեք ձեր մեջ եղած և ձեր շրջապատի մարդկանց անկատարությանը: Երբ ձեր հայացքը շարունակ ինձ փնտրի, այնժամ կունենաք հավատքի տեսողություն. և կկարողանաք նշմարել Իմ մեջ` ձեր կարողացածը և ձեր կամեցածը: Ձեր անհանգստության մեջ նայեք Իմ անխռովությանը ու […]

Նախագահը հանդիպում է ունեցել «Սահմանադրական դատարանների դերը սահմանադրական վեճերի հաղթահարման գործում» թեմայով խորհրդաժողովի մասնակիցների հետ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր թեյի սեղանի շուրջ հանդիպում է ունեցել հոկտեմբերի 19-21-ը Երեւանում անցկացվող «Սահմանադրական դատարանների դերը սահմանադրական վեճերի հաղթահարման գործում» թեմայով երևանյան 22-րդ միջազգային խորհրդաժողովի մասնակիցների հետ:  Հանրապետության Նախագահը ողջունել է հյուրերին և կարևորել սահմանադրական արդարադատության խնդիրների քննարկմանը նվիրված խորհրդաժողովը, որը Նախագահի համոզմամբ, յուրաքանչյուր տարի դառնում է առավել ընդգրկուն հարթակ սահմանադրական արդարադատության արդիական հարցերի […]

ՀՀ վարչապետը և ԱՄՆ դեսպանը կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում համագործակցության հարցեր են քննարկել

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին ու ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիսերին: Կարեն Կարապետյանը և Ռիչարդ Միլսը քննարկել են հայ-ամերիկյան հարաբերությունների օրակարգին վերաբերող մի շարք հարցեր: Զրուցակիցները նախևառաջ անդրադարձել են հակակոռուպցիոն բնագավառում համագործակցությանը՝ քննարկել ընթացիկ աշխատանքները և հետագա անելիքները: […]

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Եղանակը Հայաստանում Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում Հանրապետության տարածքում` Հոկտեմբերի 21-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին` հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Երևան քաղաքում` Հոկտեմբերի 21-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի