29 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Էրդողանը հաստատել է, որ Իդլիբից հետո Թուրքիայի նպատակը Աֆրին ներխուժելն է

Թուրքիայի  նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP) կուսակցության ժողովի ընթացքում խոսել է հարևան Սիրիայում ստեղծված իրավիճակի մասին:

Թուրքական «Sozcu»  լրատվամիջոցի փոխանացմամբ՝ Էրդողանը նշելով, որ Սիրիայի Իդլիբ նահանգ մտած Թուրքիայի զինուժը կատարել է իր առջև դրված բոլոր նպատակները, ասել է.

«Ընդհանուր առմամբ Իդլիբի օպերացիան ավարտվել է: Հերթը Աֆրինինն է (գտնվում է Սիրիայի քրդերի վերահսկողության տակ-խմբ):  Չենք թույլատրելու, որ ոչ մի ուժ մեր սահմաններին սպառնա: Ավելի վաղ ասացինք չէ՞, որ մի գիշեր հանկարծակի կհայտնվենք ու կհարվածենք»:

Էրդողանը նաև անդրադարձել է ԱՄՆ-ի աջակցությունը վայելող Սիրիայի քրդերի հարցին, ովքեր վերջերս իրենց վերահսկողության տակ վերցրեցին Ռաքքա քաղաքի մեծ մասը: Էրդողանին զայրացրել է մասնավորապես այն փաստը, որ Ռաքքայում Սիրիայի  քրդական ուժերը պարզել են «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ- PKK) դրոշները  և պաստառները:

«ԱՄՆ-ն Սիրիայի Ռաքքա քաղաքում օպերացիա է իրականացնում  PKK-ի վիժվածք հանդիսացող PYD-ի հետ (Սիրիայի քրդական ուժեր):  Նրանք ասում են, որ PYD-ն կապ չունի PKK-ի հետ:  Է՜յ Ամերիկա, ինչպես կբացատրես այն, որ Ռաքքայում ահաբեկչական կազմակերպության պաստառներն են պարզվում: Մենք փաստերով ենք խոսում իրականությունից: 3500 բեռնատար տարածաշրջան զենք է տեղափոխում: Գիտենք, թե դա ուր է գնում և որտեղ է պահեստավորվում:»,-եզրափակել է Թուրքիայի նախագահը:

Նշենք, որ Թուրքիան PKK-ին և PYD-ին նույնացնում է և համարում ահաբեկչական կազմակերպություններ:

Աղբյուր`    Ermenihaber.am
 
 
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ