08 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Լույս չի լինելու

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ նոյեմբերի 24-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքի՝ 10։00-16։00 Շերամի փ. 79, 81, 85, 87, 89, 93, 95, 97, 99, 101, 103, 105, 107, 109, 111, 113, 115 շենքերը, Սվաճյան փ. 56, 58, 60, 60/1, 62 շենքերը, Չեխովի […]

Ես չեմ պատվաստի իմ երեխային

Ըստ որոշ գնահատականների՝ զարգացած երկրներում, որտեղ արգանդի վզիկի քաղցկեղից մահացության ռիսկը կազմում է 1.4/100.000 բնակչի հաշվով, ավելի շատ մարդ տառապում է ՄՊՎ-ի պատվաստման կողմնակի ազդեցություններից եւ բարդություններից, քան մահանում է քաղցկեղից: Գարդասիլի օգտագործումը որպես արգանդի վզիկի քաղցկեղի կանխարգելման միջոց մասնագիտական վեճերի եւ տարաձայնությունների առարկա է ամբողջ աշխարհում, որն առնվազն կասկածի տակ է դնում դրա օգտագործման […]

Տղամարդը ձեռքը մտցրել է վագրի վանդակը /տեսանյութ/

Որոշելով կերակրել կենդանաբանական այգու վագրին՝ տարիքով չինացին մի կտոր միս է փորձել մտցնել վագրի վանդակը։ Սակայն միսը ուտելու փոխարեն՝ վագրը կծել է տղամարդու ձեռքը։ Նրան անմիջապես օգնության է հասել կենդանաբանական այգու աշխատակիցը։ վիրավոր տղամարդը ուշաթափվել է, նրա հետագա վիճակի մասին այլեւս ոչինչ հայտնի չէ։

Գերատեսչությունների պաշտոնական կայքերի վիճակն ահավոր է

«Ինֆորմացիայի ազատության կենտրոնի»նախագահ Լիանա Դոյդոյանը հորդորում է լրագրողներին տեղեկատվական հարցումներ անելիս նախապես տեղեկանալ իրավական ակտերի, իրենց իրավունքների մասին: «Բնականաբար, պաշտոնյաներին ևս չէր խանգարի ծանոթանալ իրավական ակտերին և բարեխղճորեն տեղեկատվություն տրամադրել տեղեկատվություն հայցողին: Մենք հասկանում ենք, որ լրագրողները շատ զբաղված են, հաճախ չեն ցանկանում դատարանում վիճարկել հարցը, եթե իրենց չեն տրամադրել հարցման պատասխանը, կխնդրեմ հետևողական լինել, թող դիմեն […]

Վշտերի մեջ գոհացիր Աստծուց եւ բեռդ կթեթեւանա

«…ՆՐԱՆՔ ՉԵՆ ԿԱՐՈՂ ՔԵԶ ԱԶԱՏԵԼ ԳԱԼԻՔ ԲԱՐԿՈՒԹՅՒՈՆԻՑ ՈՒ ՉՍԱՏԿՈՂ ՈՐԴԵՐԻՑ» Հավատացյալի աղոթքը մեծագույն տառապանք է պատճառում չար ոգիներին: Եթե աղոթում ես ընդդեմ կեղտերի կամ քեզ հետ մարտնչող դևերի, հիշիր ասվածը. »Կհալածեմ իմ թշնամիներին և կհասնեմ նրանց ու չեմ դառնա, մինչև չսպառեմ նրանց» (Սաղմ. 18:38-39): Սա այդ ժամին կասես մեծ խոնարհությամբ՝ անձդ սպառազինելով հակառակորդի դեմ: Դևերը […]

Բրյուսելում մեկնարկում է «Արեւելյան գործընկերության» գագաթնաժողովը (տեսանյութ, ուղիղ)

Բրյուսելում մեկնարկելու է Արևելյան գործընկերության (ԱլԳ) 5-րդ գագաթնաժողովը։ Ինչպես նշված է Եվրոպայի խորհրդի կայքում՝ գագաթնաժողովի ընթացքում Եվրամիության անդամ պետությունների ու Արևելյան գործընկեր վեց երկրների կամ նրանց կառավարությունների ղեկավարները կուղենշեն ապագա համագործակցությունը:  Տեսանյութը՝ 1in.am-ի

Ովքեր են ամենաշատ գումար փոխանցողները

Արդեն տեղեկացրել ենք, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի Հեռուստամարաթոն 2017-ի ընթացքում Երևանի ժամանակով ժամը 09.50-ի դրությամբ հավաքվել է 12,505,456 դոլար։ «Բերքառատ Արցախ» խորագրի ներքո անցկացված Հեռուստամարաթոնին խոշոր գումար են նվիրաբերել Զանգեզուրի Պղնձամոլիբդենային գործարանը՝ 350.000 ԱՄՆ դոլար,  հայ գործարար Սամվել Կարապետյանը ՝ 2.250.000 ԱՄՆ դոլար:  ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը նվիրաբերել է 200.000 ԱՄՆ դոլար: «Ֆլեշ» բենզալցակայանների ցնանցի սեփականատեր Բարսեղ Բեգլարյանը […]

Տղան գերեզմանից հանել է սիրած աղջկա դին ու այրել այն՝ այլեւս երազում չտեսնելու համար

Կուրգանից 23-ամյա Յուրի Գոլովինը գերեզմանից փորել-հանել է սիրած աղջկա դին ու այրել այն։ Նա ասել է, որ 5 տարի առաջ աղջիկը հեռացել է իրենից, ապա երկու ամիս հետո ինքնասպան է եղել։ Դրանից հետո Յուրին սկսել է սարսափելի երազներ տեսնել, աղջիկն անընդհատ եկել է իր երազին։ Ի վերջո, չդիմանալով, տղան հարբել է, համացանցում գտել մի արարողակարգ, ըստ […]

Պաշտոնյան մեքենայի տեղի համար կռիվ է սարքել կայանատեղիում. Առավոտ

Երեկ իմացա, որ միջին կարգի մի պաշտոնյա իր «մուրազին» հասնելու հաջորդ իսկ օրը կռիվ է սարքել կայանատեղիում՝ պահանջելով, որ իր մեքենայի համար տեղ հատկացվի` իր նոր պաշտոնին համապատասխան: Դա եւս մի անգամ ապացուցում է այն պնդումը, որ մարդիկ պաշտոնի ձգտում են ոչ միայն փողի, այլեւ «պատիվ-հարգանքի» համար, ձգտում են «ամբողջ ծավալով» ցույց տալ իրենց, թեկուզ […]

Գնաճ, արտագաղթ ու ապաքաղաքականացված հայեր /տեսանյութ/

«Ժողովրդի 90 տոկոսը ապաքաղաքականացված է և դա նորմալ է»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Արա Պապյանը: Քաղաքագետի դիտարկմամբ մարդիկ չեն կարող զուտ հայրենասիրական կարգախոսներով ապրել Հայաստանում: Արտագաղթի տեմպերը աճում են և դա հնարավոր չէ դատապարտել: «Եկամուտները նվազում են, իսկ գնաճը չի դադարում»,-ընդգծում է Արա Պապյանը: Մանրամասները` տեսանյութում:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի