20 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

«Թող համասեռամոլներին առանձին տեղ տրամադրեն, իրար հետ ինչ ուզում են, թող անեն» /տեսանյութ/

Ինչպես հայտնի է, քրեական օրենսգրքում նախատեսվող փոփոխությունների շարքում վերջերս ակտիվորեն քննարկվում է  հատկապես  197-րդ հոդվածը, որը վերաբերում է   նաև համասեռամոլներին։

Վերոնշյալ  հոդվածով առաջարկվում է «Սահմանադրական իրավունքների եւ ազատությունների դեմ ուղղված հանցագործություններ բաժնում» ներառել «խտրականության մասին» հատվածը, որով նախատեսվում է քրեականացնել խտրականության դրսեւորումները եւ հատկապես սեռական կողմնորոշման հանդեպ: 

Օրենսգրքում «սեռական կողմնորոշում» եզրույթը նույնպես նոր է ներմուծվել:

Ստացվում է՝ այդ օրենքի՝ ուժի մեջ մտնելուց հետո եթե համասեռամոլները կարող են ամուսնանալ, գեյ-շքերթներ անցկացնել։ Եվ, ինչպես ասում են՝ վայն եկել է տարել նրան, ով կխանգարի կամ խտրական վերաբերմունք կցուցաբերի նրանց նկատմամբ․ այդպիսիք  օրենքի առաջ պատասխանատվության կենթարկվեն։

«Կարին» ազգագրական երգի ու պարի համույթի գեղարվեստական ղելավար Գագիկ Գինոսյանը կարծում է՝ մեր երկրում գեշ-շքերթները,  համասեռամոլների ամուսնությունները  չեն ընդունվի, չեն ընկալվի։ Ավելին, նմանատիպ հոդվածը կարող է հանգեցնել նրան, որ համասեռամոլները ակտիվանան ու նորյնիսկ սեռական բռնության ենթարկեն նորմալ սեռական կողմնորոշում ունեցող անձանց։ 

«Միայնակ համասեռամոլ չեն դառնում։ Մարդը, ով համասեռամոլ է, սեռական պահանջներ ունի․ նա շատ հանգիստ կարող է սեռական ոտնձգություններ անել սովորական քաղաքացիների  նկատմամբ։ Այսինքն՝ մենք սադրում ենք, որ նման բաները շատանա՞ն մեր երկրում։ Եթե ուզում են, թող առանձին տեղ տրամադրեն, էդ մարդին գնան, իրենց համար ապրեն, իրար հետ ինչ ուզում են անեն։ Իմ կարծիքով  սա հոգեկան, սեռական, գաղափարական հիվանդություն է։ Հազվադեպ է լինում, որ մարդն այսպիսի սեռական շեղումներով է ծնվում, մնացածը ձեռքբերովի է», –   նշեց Գագիկ Գինոսյանը։ 

Մանրամասները՝ տեսանյութում։

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ